Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ավան վարչական շրջանի աղբահանությունն արդեն իրականացվում է «Սանիթեք» ընկերության կողմից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանում աղբահանության գործընթացը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Սանիթեք» ընկերությունը նոյեմբերի 10-ից գործունեություն է ծավալում նաև Ավան վարչական շրջանում: Նախօրեին, երեկոյան ժամերից «Սանիթեք» ընկերության աշխատակիցները, համագործակցելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության  հետ, Ավան վարչական շրջանում իրականացրել են նոր աղբամանների տեղադրումն՝ ըստ համապատասխան քարտեզագրման և չափումների: Առկա 250 աղբամանները փոխարինվել են 350 նոր ու ժամանակակից աղբամաններով, որոնք եղածների համեմատ 2 անգամ ավելի տարողունակ են: Աղբամանները տեղադրվել են ինչպես բազմաբնակարան շենքերի բակերում, այնպես էլ մասնավոր տնատիրություններով պարփակված տարածքներում:

Ավան վարչական շրջանում սանմաքրման և աղբահանության աշխատանքներն իրականացնելու են «Սանիթեք»-ի 45 աշխատակիցներ: Գործընթացը պատշաճ իրականացնելու համար «Սանիթեք» ընկերությունը 18 նոր մեքենասարքավորումներով է համալրել իր տեխնիկական կազմը: Վարչական շրջանի փողոցներում ու բակերում աղբահանությունը կիրականացվի ամենօրյա ժամանակացույցով, իսկ  բարձրահարկ շենքերի 293 աղբատար խողովակներից` ոչ ուշ, քան երկու օրը մեկ պարբերականությամբ, ինչպես մայրաքաղաքի մյուս 11 վարչական շրջաններում: Մասնագիտացված մեքենասարքավորումներով պարբերաբար կկազմակերպվի նաև սանմաքրում:

Այսպիսով, «Սանիթեքն» այժմ արդեն մասնագիտական աշխատանքներ է ծավալում Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում: Այս կերպ ավարտվում է մայրաքաղաքի սանմաքրման և աղբահանության հիմնահարցի կարգավորման առաջին փուլը:

Հիշեցնենք, որ աղբահանության պատշաճ կազմակերպումը տարիներ շարունակ մայրաքաղաքի կարևորագույն հիմնահարցերից էր, որի կարգավորումը եղել է Երևան քաղաքի զարգացման ծրագրում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի բնակիչների հետ հանդիպումների ընթացքում բազմիցս նշել է, որ խնդրին համակարգային և հիմնավոր լուծում է տրվելու: Դեռևս 2014 թվականին մեկնարկել էր աղբահանության հիմնահարցի կարգավորման փուլային գործընթացը՝ ներառելով մի շարք խորհրդատու կառույցների ջանքերը: Միջազգային մրցույթում հաղթող ճանաչված  լիբանանյան «Սանիթեք» ընկերության աշխատանքների պաշտոնական մեկնարկը տրվեց 2014 թվականի հունվարին: Այս հիմնահարցի կարգավորմամբ անցում է կատարվում աղբահանության և սանիտարական մաքրման երկրորդ փուլ, որը ներառում է ժամանակակից չափորոշիչներով նոր աղբավայրի կառուցումը:

 

Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ37-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա վիրավորՀՀ վերաարտահանումը լրջագույն թիրախ է. Հրայր ԿամենդատյանՏուրիստական հաբեր մարզերում․ ներդրումներ, աշխատատեղեր և կայուն աճ. Հրայր ԿամենդատյանՊատուհասներ առանց սահմանների. Էդմոն ՄարուքյանԱվետիք Չալաբյանը` «ՀայաՔվեի» առաջացման և պատմության մասին` ԵվրախորհրդարանիցԻշխանությունը գործի է դրել իր բոլոր ուժերը ընդդիմադիր գործիչներին չեզոքացնելու համար. Անահիտ ԱդամյանՌազմավարական բնակեցում․ ազգային անվտանգության և պետականության ամրապնդման հիմքը. Հրայր ԿամենդատյանԱշխատասիրությունից մինչև կախվածություն․ ընտրության վտանգը. Մհեր Ավետիսյան Հայաստանում իրավունքը պետք է գերակայի, վստահ ենք` կգերակայի. Արամ ՎարդևանյանԱրմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվեց ևս մեկ ամսով. Ռուբեն ՄելիքյանԲեյրութում պայթյունի տարելիցին ՀՀ դեսպանությունը զորակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներինՆոր հասցե, նոր հնարավորություններ․ «Դոմուս»-ն արդեն Ավանում էԻսպանիան 25 միլիոն եվրո կհատկացնի Սեուտայում գտնվող միգրանտ երեխաներին օգնելու համարԲախվել են «Lada»-ն ու «Kia»-ն. մեկ այլ «Kia», խույս տալով վթարից, բախվել է հողաթմբին. վիրավորներ կանԿայանված մեքենայից գիշերը հանել, տարել են թափարգելը, լուսարձակները, հովացման համակարգի քողարկիչն ու շարժիչի ծածկոցըՆերդրում Հայաստանի երաժշտական ապագայի մեջ. «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Ռենշին»-ի համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում պատանի երաժիշտների համար«ԱՆԹՈԼՈԳԻԱ» ․ Ժամանակակից պարի բազմազանությունը մեկ բեմում Մոլդովայում երաշտի պատճառով սահմանափակել են ջրի օգտագործումըEuromoney-ին՝ Կոնվերս Բանկի թվային փոխակերպման և «Armenia’s Best Digital Bank for Consumers» մրցանակի մասինՂրղզստանում նոր օրենքով արգելվել է դիակիզnւմըՄի շտապեք պատասխանել. նախ ստուգեք հարցը․ Մհեր ԱվետիսյանԹուրքիան կոչ է արել ապահովել իր նավերի անվտանգությունը Սև ծովում Թրամփն Իրանին վերջնագիր է ներկայացրել․ Bloomberg Պատրաստ եմ Ձեզ հետ համատեղ աշխատել՝ ամրապնդելու Չինաստանի ԺՆՀԺ-ի և ՀՀ ԱԺ-ի միջև համագործակցությունը. Չժաո Լեցզիի ուղերձը Ռուբինյանին Moody’s-ը բարձրացրել է Ակբա բանկի վարկանիշի հեռանկարըԱյս կինը դաժանորեն սպանել է ամուսնունՖասթ Բանկի աջակցությամբ կայացել է մետաբոլիկ համախտանիշի թեմայով համաժողովՊենտագոնը հաստատել է Ուկրաինայի օգնության խմբի ղեկավարությունը ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի փոխանցելու մտադրությունը Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ ՂազինյանՏիգրան Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովում 85-ամյա Իզաուրան գրավում է ինտերնետը՝ Բրազիլիայի հավաքականի գույներով նրբագեղ կերպարներով Investor's Day Ամերիայում․ Կապիտալի շուկայի վերլուծություն և ներդրումային նոր հնարավորություններ ԵՄ-ն Իսպանիայից տվյալներ է պահանջում Մարոկկո վերադարձած միգրանտների թվի մասին․ Politico Լոռու մարզում Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ. Գլխավոր դատախազություն Եթե վարչապետ լինեմ, կանեմ դա շատ արագ, որպես ընդդիմադիր լիդեր՝ տանը նստած, չունեմ այդ հնարավորությունը. Կարապետյանը՝ դեպի ՌԴ արտահանման խնդիրների լուծման մասին «Երկիրը չենք տանելու ցնցումների»․ Սամվել ԿարապետյանԻրինա Յոլյանի ելույթը Ազգային ժողովում Անդրանիկ Գևորգյանի ելույթը ԱԺ-ում ԱՄՆ-ն oգտագործել է իր hեռահար hրթիռների գրեթե ողջ պաշարը Իրանի դեմ պшտերազմի ընթացքում․ Reuters Ես բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը 1,500 դոլարանոց բիզնես ուներ, սեղանների տակով վազվզում, իրեն հովանավորներ էր ման գալիս. Սամվել Կարապետյան Հարություն Մնացականյանի ելույթը ԱԺ-ում Ի տարբերություն Հայփոստի, ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի կառավարման օրոք սակագին չի բարձրացրել. Դավիթ Ղազինյան2026 թվականի ընտրությունները անցել են բազում ընտրակեղծարարություններով. Արմեն Մանվելյան