Արտակարգ դեպք Եղվարդ քաղաքում. հայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոց. վերջինս գիտակցության չգալով՝ մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔիչ առաջ Արմենիա բժշկական կենտրոն են տեղափոխվել 21-ամյա Անի Թադևոսյանն ու 59-ամյա Արամ Թադևոսյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս հայր ու դուստր են և հիվանդանոց են տեղափոխվել Եղվարդ քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 5 տանից:
Ըստ տեղեկությունների՝ նրանք հիվանդանոց են տեղափոխվել շմոլ գազից առաջացած թունավորումից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դուստրը՝ Ա. Թադևոսյանը, գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում ու մահացել է: Այս պահին նշված հասցե են ժամանում ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը, Եղվարդի հրշեջ -փրկարարական ջոկատը և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



