Թուրք լրագրողները ցանկանում են դյուրացված կերպով Գերմանիայի մուտքի արտոնագիր ստանալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Գերմանիայի ներկայացուցչությունը հորդորել է գերմանական իշխանություններին դյուրացնել թուրք լրագրողների համար մուտքի արտոնագրի տրամադրումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle գործակալությունը:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Գերմանիայի ներկայացուցիչ Քրիստիան Միհրը նշել է. «Մեզ դիմող թուրք լրագրողները ոչ քաղաքական ապաստան են խնդրում, ոչ էլ արտերկրում երկար բնակվելու թույլտվություն: Նրանք ցանկանում են մի որոշակի ժամանակահատված, քանի դեռ Թուրքիայում իրադրությունը չի հանդարտվել, հնարավորություն ունենան շարունակել լրագրողական գործունեությունը և այդ ընթացքում ապաստան ունենալ»:
Միհրը փաստել է, որ գրեթե ամեն օր Թուրքիայում չեղյալ են հայտարարվում լրագրողների անձնագրեր կամ նրանց վրա դրվում է երկրից դուրս գալու արգելք:



