Բունդեսթագում կքննարկվի Թուրքիայի ներքին դրությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի Բունդեսթագում նոյեմբերի 9-ին քննարկվելու են Թուրքիայի վերջին զարգացումները և այդ երկրում առկա լարվածությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle գործակալությունը:
Բացի Թուրքիայում ընդդիմադիր քաղաքական գործիչների և լրագրողների ձերբակալություններին անդրադառնալուց, Գերմանիայի քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները կքննարկեն, թե արդյոք գերմանացի զինվորները «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի շրջանակում պետք է շարունակեն գտնվել թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայում:
Ներկայում Ինջիրլիք ռազմաբազայում են շուրջ 250 գերմանացի զինվոր, ինչպես նաև 6 «Տորնադո» տեսակի հետախուզական ինքնաթիռ:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



