Բեռնի Սանդերսը Թրամփի հետ համագործակցելու պատրաստակամություն Է հայտնել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴեմոկրատների նախընտրական արշավում Հիլարի Քլինթոնի նախկին մրցակից, ԱՄՆ-ի Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը պատրաստ Է համագործակցել հանրապետական Դոնալդ Թրափի հետ, որն ընտրվել Է ԱՄՆ-ի նախագահ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է օրենսդիրի պաշտոնական հայտարարության մեջ, որը նոյեմբերի 9-ին հրապարակվել Է նրա պաշտոնական կայքում:
«Դոնալդ Թրամփն արտահայտեց անհետացող միջին դասի ցասումը, որին սաստիկ զզվեցրել են ընտրախավի տնտեսական համակարգը, քաղաքականությունը եւ զանգվածային լրատվամիջոցները»,- արձանագրել Է սենատորը:
«Այնքան ժամանակ, քանի դեռ Թրամփը լրջորեն Է տրամադրված այն քաղաքականության իրականացման հարցում, որը նպատակամղված Է երկրում աշխատավոր ընտանիքների կյանքի բարելավմանը, ես եւ առաջադիմության մյուս կողմնակիցները պատրաստ ենք աշխատելու նրա հետ»,- նշել Է Սանդերսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



