Անհայտ անձինք նռնակ են նետել Աթենքում Ֆրանսիայի դեսպանատան վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնհայտ անձանց կողմից նետված նռնակ Է պայթել Աթենքում Ֆրանսիայի դեսպանատան տարածքում, ինչի հետեւանքով թեթեւ վիրավորվել Է դիվանագիտական ներկայացուցուչությունը հսկող մի ոստիկան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իր Էլեկտրոնային տարբերակում հայտնել Է Kathimerini թերթը:
Նրա տեղեկատվության համաձայն՝ երկու չարագործներ մոտոցիկլետով անցել են դեսպանության շենքի մոտով, նռնակ նետել ու ճողոպրել: Միջադեպի վայր են ժամանել իրավակարգի աշխատակիցներ եւ սակրավորներ, որոնք շրջապատել են թաղամասը: Ֆրասնիայի դեսպանատունը գտնվում Է Վասլիսաս Սոֆիասի պողոտայում՝ Աթենքի կենտրոնում: Շրջափակման պատճառով քաղաքի կենտրոնում կանգնեցվել Է երթեւեկությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



