Հնչակներն ու ռամկավարները միավորվո՞ւմ են. «Փաստ»
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Առաջիկա խորհրդարանական ընտրությունները ակտիվացրել են հայկական քաղաքական դաշտը։ Տարբեր կուսակցություններ ու գործիչներ Խորհրդարան տանող ուղիներ են որոնում՝ փորձելով գտնել այն ամենաօպտիմալ տարբերակը, որը հնարավորություն կտա նրանց ընտրություններում հաղթահարել անցողիկ շեմը։ Քննարկվում են հնարավոր բոլոր սցենարները։ «Փաստի» տեղեկություններով ընտրական գործընթացներին լրջորեն պատրաստվում է նաև Սոցիալ–Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը։ Վերջինիս ատենապետը՝ Նարեկ Գալստյանը, այդ նպատակով վերջերս այցելել է Ֆրանսիա, որտեղ հանդիպել է ՍԴՀԿ մի շարք գործիչների հետ։ Կուսակցության եվրոպական կառույցները պատրաստվում են զգալի աջակցություն ցուցաբերել հայաստանյան կառույցին՝ խորհրդարանական ընտրություններում պատշաճ մասնակցություն ապահովելու նպատակով։ Ի դեպ, ըստ մեր տեղեկությունների, Եվրոպայից վերադառնալուն պես Նարեկ Գալստյանը ակտիվ քաղաքական գործունեություն է սկսել։ Նա արդեն հանդիպել է մի շարք կուսակցությունների ու հասարակական կառույցների ղեկավարների հետ, մարզեր է այցելում և այլն։ Լուրեր են շրջանառվում, որ խորհրդարանական ընտրություններին ՍԴՀԿ–ն կմասնակցի Ռամկավար ազատական կուսակցության հետ միասին, ինչը նշանակում է, որ Հայաստանի քաղաքական դաշտում Սփյուռքի ազդեցությունը կարող է մեծանալ, քանի որ այդ դեպքում ԱԺ–ում կներկայացվեն սփյուռքյան բոլոր կուսակցությունները։
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:



