«Ժողովուրդ». Արծվիկն էլ չի լռի
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս տեղի է ունեցել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի և ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հանդիպումը, որի հիմնական նպատակը եղել է դաշնակցական պատգամավորին համոզելը, որ նա փոխի լռելու իր որոշումը:
Մարգարյանը պատգամավորին հորդորել է դադարեցնել «լռության ուխտը» և վերադառնալ ակտիվ գործունեությանը:
Մեր տեղեկություններով՝ Ա. Մինասյանը խոստացել է առաջիկա ԱԺ քառօրյայում նոր Սահմանադրության նախագծի քննարկման ժամանակ հանդես գալ ելույթով և ներկայացնել իրենց դիրքորոշումը, թե ինչու է ՀՅԴ-ն այդ փոփոխությանը դեմ, և դեռ ինչ թերություններ ունի ներկայացված փաստաթուղթը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



