Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեր արտադրանքը երեխաների համար չէ, իսկ ծնողները ընտրում են` թույլ տան իրենց երեխաներին դիտել այն, թե ոչ. Հայկ Մարության

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է.

Արդեն երկար ժամանակ է, ինչ Հայկ Մարությանն ու Մկրտիչ Արզումանյանը ոչ միայն չեն համագործակցում միմյանց հետ, այլեւ չեն էլ թաքցնում, մեղմ ասած, վատ հարաբերությունները: Չնայած դերասանները ոչ մի կերպ չեն ուզում խոսել իրար մասին ու բացառում են կրկին համագործակցությունը, սակայն Հայկո-Մկո զույգի սիրահարները չեն մոռանում նրանց համատեղ հումորային ծրագրերն ու շարունակում հույս ունենալ, որ մի օր սիրված զույգը կրկին միասին կներկայանա:

Վերջին շրջանում Հայկոն ու Մկոն հանդես եկան առանձին ստեղծած սիթքոմներով, ինչը հեռուստադիտողի մոտ կրկին ցանկություն առաջացրեց նրանց միասին տեսնել: Այսօր համացանցում տարածված հերթական հրապարակման մեջ ասվում է, որ «Ազիզյաններ»-ում առկա գռեհիկ հումորը եւ «Ռեստարտ 2020»-ի ձանձրացնող ու միապաղաղ սցենարը աններելի է Հայկի եւ Մկոյի պարագայում, ու կարծես թե կոչ է արվում հայտնի մուլտֆիլմի միտքը` «Ребята, давайте жить дружно»:

Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը կապ հաստատեց Հայկ Մարությանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց.

«Այդ հարցը վաղուց փակված է ու ես բազմիցս եմ նույն նախադասությամբ մեկնաբանություններ տվել: Այլեւս չեմ անդրադառնա այդ թեմային,, քանի որ ոչինչ չի փոխվել, իմ կյանքում էլ ամեն բան բարիդրացիական է:  Չեմ էլ հետաքրքրվել, թե ինչ են խոսում համացանցում, քանի որ այսօրվա  ինձ հետաքրքող միակ բանը Թրամփն է, որ ի ուրախություն ինձ հաղթեց ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում. Ես նրան էի սատարում»:

Անդրադառնալով «Ազիզյաններ» սիթքոմին` հարցին, թե Հայկն ի՞նչ արձագանքներ է լսել նոր սիթքոմի վերաբերյալ եւ արդյոք նրա սպասելիքները արդարացված են, պատասխանեց.

«Քանի որ դեռեւս միայն կաբելային հեռարձակմամբ է հնարավոր տեսնել «Ազիզյանները», ուստի իմ ընտանիքն էլ շատերի նման սպասում է ավանդական հեռուստատեսային ցուցադրությանը, որը հույս ունեմ շատ չի ուշանա: Ինչ վերաբերվում է արձագանքներին` պետք է ասեմ, որ ի զարմանս ինձ դրանք արդեն բավականին շատ են: Կարծում էի, քանի դեռ հեռուստատեսությամբ չի հեռարձակվել, ավելի քիչ մարդիկ կդիտեն, բայց արի ու տես, որ հակերները հասցրել են տարածել համացանցում ու դիտողներն էլ բավականին շատ են: Ինքս իմ բոլոր աշխատանքների վերաբերյալ ավելի շատ հետաքրքրվել եմ անծանոթ մարդկանց կարծիքներով, քանի որ մտերիմներիս վերաբերմունքը շատ սուբյեկտվիվ կլինի: Ինչեւէ, ուրախ եմ, որ այս կարճ ժամանակահատվածում բանկում, խանութում, անգամ տարադրամի փոխանակման կետում ինձ անծանոթ մադիկ են մոտեցել ու ասել, որ շատ են հավանում մեր նոր աշխատանքը, ինչն, իհարկե, շատ ոգեւորիչ է»:

Մեր նկատառմանը` շատերը կարծում են, թե «Ազիզյաններ»-ում գռեհիկ ու ցենզուրայից դուրս հումորներ են արվում, Հայկ Մարությանը ընդգծեց.

«Սկսած «Կարգին հաղորդումից», մինչեւ «Սուպեր մամա» մենք ոչ մի անգամ չենք աշխատել երեխաների համար: Միշտ էլ մեր արտադրանքները նախատեսված են եղել 12 տարեկաններից բարձր հեռուստադիտողի համար: «Ազիզյանները» եւս բացառություն չէ, մենք հավատարիմ ենք մնում հումորի մեր տարբերակին, որը տարիներ շարունակ եղել է: Մենք հայտարարում ենք, որ մեր արտադրանքը երեխաների համար չէ, իսկ ծնողները ընտրում են` թույլ տան իրենց երեխաներին դիտել այն, թե ոչ: Միաժամանակ նշեմ, որ մինչ այսօր հնչած կարծիքներում երբեք չեմ լսել, թե «Ազիզյաններ»-ում գռեհիկ հումոր կա, ու ինքս էլ չեմ կարծում, որ մեր հնչեցրած հումորը ցենզուրայից դուրս է: Միշտ ասել եմ, եթե սեղանի շուրջ ցենզուրայից դուրս անեկդոտ ես պատմում ու բոլորը ծիծաղում են` առանց կենտրոնանալու ցենզուրայի վրա, նշանակում է անեկդոտդ որակով է ու ծիծաղելի, իսկ եթե անեկդոտը հետաքրքիր ու ծիծխաղելի չէ, ապա ամենաչնչին բառը ցենզուրայից դուրս կորակվի. յուրաքանչյուր հումորային նախագծում գլխավորը որակն է»:

«Ինչ վերաբերվում է սիթքոմի նկատմամբ ունեցած սպասելիքներին` պետք է ուրախությամբ նշեմ, որ «Արմենիա TV»-ն կատարել է բոլոր պահանջները, որ մենք ունեինք, կապված տեխնիկական, տաղավարային եւ այլ հարցերի հետ, ավելին` մեր տաղավարը Հայաստանում, կարծում եմ նաեւ տարածաշրջանում, լավագույնն է համարվում: Մենք մեր վերջնական արդյունքից շատ գոհ ենք ու գործում ենք հեռուստատեսության օրենքներին համապատասխան»,- ավարտեց Հայկ Մարությանը:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան ՌԴ ԶՈւ-ն խnցել է Ուկրաինայի Կրեմենչուգի նավթավերամշակման գործարանը. ՌԴ ՊՆ Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա