Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սոֆի Դևոյան կրտսերը նկարահանվում է «Կայարան» սերիալում

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Սոֆի Դևոյան կրտսերը սերիալային տևական դադարից հետո այժմ նկարահանվում է «ATV» հեռուստաընկերության «Կայարան» սերիալում։ BlogNews-ի հետ զրույցում Սոֆին նշեց, որ այս տարիներին չէր նկարահանվում, քանի որ դպրոցում քննությունները, պարապմունքները շատ էին։

«Ես երկար ժամանակ չէի նկարահանվել սերիալներում, բայց շատ հեշտ էր մտնել կերպարի մեջ։ Շատ հաճելի է, որ կրկին էկրաններին եմ։ Շատ էի կարոտել նկարահանման պրոցեսը»,- ասաց պատանի դերասանուհին ու հավելեց, որ ուրախ է կրկին Ելենա Արշակյանի հետ աշխատելու համար։

Հենց Ելենան է տասը տարի առաջ Սոֆիին վստահել առաջին դերը «Որբերը» հեռուստասերիալում։ «Ելենան իմ ամենասիրելի ռեժիսորներից մեկն է։ Նա կատարելագործված է իր մասնագիտության մեջ։ Շատ-շատ եմ սիրում իրեն և շատ շնորհակալ եմ։ «Որբերը» ինձ համար շատ կարևոր նշանակություն ուներ, քանի որ իմ դերասանական ճանապարհը այդտեղից է սկսվել։ Ամեն մանրուքի, սխալի վրա միասին աշխատելով՝ մենք հասել ենք արդյունքի։ Մեծ բավականություն եմ ստանում իր հետ աշխատելուց»,- նշեց Սոֆին։

«Կայարանում» նա մարմնավորում է իրեն հասակակից աղջկա․ «Ես 15 տարեկան եմ, կերպարս՝ 14։ Նա շատ նման է իր մայրիկին, ամեն ինչ խաբար է տալիս մայրիկին։ Մի քիչ վատ բնավորություն ունի, ամեն ինչ անում է, որ հորաքրոջ վրա խոսակցություն գա»։

Սոֆիի խոսքով՝ ընկերները շատ լավ են արձագանքել, երբ իմացել են հեռուստասերիալում նկարահանվելու մասին։ «Ընկերներիցս շատերը չէին տեսել իմ խաղը փոքր տարիքում։ Անհամբերությամբ սպասում էին, որ տեսնեն ինձ էկրանից։ Շատ ուրախ էին ինձ համար»,- ասաց Սոֆին։

Պատանի դերասանուհին այժմ սովորում է Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրում, 10-րդ դասարանում։ Խոսելով մասնագիտական ընտրության մասին՝ Սոֆին ասաց․ «Դպրոցս արվեստի թեքումով է։ Ինձ համար 3 ուղի կա, որոնք ես մանկուց սիրել եմ՝ պարը, դիզայնը և դերասանական արվեստը։ Պարն իմ կյանքի գլխավոր մասն է կազմում, դերասանությունն իմ սիրելի զբաղմունքն է։ Դեռ չգիտեմ՝ որ ուղղությամբ եմ շարունակելու, սակայն հստակ կարող եմ ասել, որ լինելու եմ արվեստի մեջ»։

    

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

 

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱ Առանձին վայրերում սպասվում է կարկուտ Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ադրբեջանը Դաշինքի հուսալի գործընկերն է․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ Վրաստանի խորհրդարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն Առանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներ Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հանտավիրուս․ միջազգային առողջապահական իրավիճակը շարունակում է մնալ վերահսկման տակ Պայմանագրային զինծառայող է մահացել Իրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգով Իսրայելը և Լիբանանը հասել են շրջանակային համաձայնության․ Axios Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ին Apple-ը զիջել է երկրորդ տեղը աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցուցակում Հորմուզի նեղուցը Իրանի տարածքն է և որևէ կապ չունի Միացյալ Նահանգների հետ․ ԻՀՊԿ խոսնակ Պատանի շախմատիստ Վաչե Հովակիմյանը աշխարհի առաջնության շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման Մեքսիկան հումանիտար օգնություն է ուղարկել Վենեսուելայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ Չարլզ III-ը հրաժարվել է Բուքինգեմյան պալատում բնակվելու գաղափարից Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Սա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Նոայի» իսպանացի նորեկը Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ Սերդար Քըլըչի մասնակցությամբ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ. ՆԳՆ Հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը «Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրԱՄՆ-ն ազատ է արձակել իրանական նավի անձնակազմի 22 անդամներին՝ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրման ֆոնին Սահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Երկրաշարժից հետո Ճապոնիայում փակվել է 114 դպրոց 5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք Նիկոլ Փաշինյանը դեմագոգիայի է տանում ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ քննարկումը․ Զախարովա Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը մահացել է Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով«Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի գործունեությունն է կասեցվել Սահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն Մանվելյան6 մեդալ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայից Կոտայքում 7.4 մագնիտուդով հնարավոր երկրաշարժի մասին լուրը կեղծ է