Թուրքիայից ՄԻԵԴ ներկայացվող դիմումները կրկնակի աճել են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում հուլիսի 15-ին իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո զգալիորեն ավելացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմողների թիվը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Deutsche Well-ն:
ՄԻԵԴ հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայից դիմումների կրկնակի աճ է արձանագրվել հատկապես վերջին երկու շաբաթվա ընթացքում: Մասնավորապես նշվում է, որ վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայից ստացվել է 850 նոր դիմում:
Եվրոպական դատարանի խոսնակը հայտնել է, որ դեռևս չի կարող ասել, թե ներկայացված դիմումներից քանիսը կընդունվեն: Այդուհանդերձ, նա փաստել է, որ ՄԻԵԴ-ում Թուրքիայի հետ կապված ներկա դատական գործերի թիվը 7 հազար 750 է:
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը մտահոգություն է հայտնել Թուրքիայից ՄԻԵԴ ներկայացվող դիմումների մեծ թվի առնչությամբ` հորդորելով թուրքական իշխանություններին ենթարկվել մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրին:



