Ճապոնիայում գետնի տակ է անցել ճանապարհի 30 մետրանոց հատվածը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՃապոնիայի Ֆուկուոկա քաղաքում մի հսկայական փոս է առաջացել. պատճառը ճանապարհի որոշ հատվածի փլուզումն է։ Ինչպես հայտնում է Kyodo գործակալությունը, գետնի տակ անցած ճանապարհահատվածի երկարությունը 30 մետր է, լայնությունը՝ 27 մետր։ Տեղի իշխանությունների խոսքով՝ պատճառը եղել է ստորգետնյա աշխատանքները, որոնք տարվում են այդ հատվածում։ Նշվում է, որ մոտակա շենքերը, ինչպես նաև օդանավակայանը, հոսանքազրկված են։ Ականատեսները պատմել են, որ փլուզման վայրում գազի հոտ է տարածվել, իսկ մոտակա բնակելի տների բնակիչները տարհանվել են։
Տեսանյութն այստեղ՝ © shamshyan.com
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



