Չինաստանում դինոզավրերի էմբրիոններ են հայտնաբերվել
ԼԱՅՖBlognews.am-ը գրում է.
Չինաստանի հարավում հայտնաբերվել է անհայտ դինոզավրերի ձվադրման տեղանք: Բանվորներն այս տարածքում ճանապարհային շինարարական աշխատանքներ էին կատարում, երբ հայտնաբերեցին թվով 43 ձու՝ քարացած հողաշերտի մեջ: Քաղաքային թանգարանի տնօրեն Դու Յանլին լրագրողներին պատմեց, որ հենց քաղաքի հիմքը հանդիսացող կարմիր ավազն են դինոզավրերը ընտրել ձվադրման համար: Գիտնականներին դեռ երկար ու մանրակրկիտ աշխատանք է սպասվում՝ գտածոն ուսումնասիրելու համար:

Գտնված ձվերի չափսերը զգալի փոքր են նախկինում հայտնաբերվածներից: Քարացած էմբրիոնները մոտ 500 մլն տարվա պատմություն ունեն, մահվան պահին էմբրիոնների մեծ մասն արդեն լիարժեք ձևավորված էր: Նախնական վարկածով՝ էմբրիոնների մահվան պատճառը եղել է ուշեղ երկրաշարժը կամ քարաթափումը:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



