Քանյե Ուեսթը թանկարժեք կահույքն աղբանոց է նետել. ռեփերը դժգոհ է հայտնի դիզայների աշխատանքից
ԼԱՅՖՔանյե Ուեսթը Կալաբասասի առանձնատան համար կահույք է պատվիրել, բայց աղբանոց նետել: 39-ամյա ռեփերն ու կինը երկար ժամանակ է չեն կարողանում հեռանալ Քրիս Ջեների տնից եւ հաստատվել իրենց առանձնատանը, որը գնել են երկու տարի առաջ: Քիմին սկսել է ձանձրացնել ձգձգվող վերանորոգումը, հիմա էլ Քանյեն զայրացել է հայտնի դիզայներ Սենդի Գալինի աշխատանքից, որը Հոլիվուդի բազմաթիվ աստղերի հետ է աշխատել:

Ըստ New York Post-ի՝ Քանյեն կահույք է պատվիրել, այդ թվում՝ 30 հազար դոլար արժողությամբ բազմոց, սակայն դժգոհ է արդյունքից: Քանյեն հայտարարել է, որ չի վերցնում կահույքը եւ կարգադրել հետ տանել: Երբ Գալինի ներկայացուցիչները նշել են, որ չեն պատրաստվում այն հետ տանել, զայրացած Քանյեն այն աղբանոց է նետել:

Հիմա էլ ռեփերը կահույք է պատվիրել Գալինի մրցակցի՝ նույնպես հայտնի դիզայներ Աքսել Վերվորդտի մոտ:
Վերվորդտը նախկինում նույնպես զբաղվել է Քանյեի տան ինտերիերով, նաեւ վերանորոգել է Սթինգի, Բիլ Գեյթսի եւ Ռոբերտ դե Նիրոյի տները:

«Քիմը հոգնել է ամուսնու արարքներից: Միակ բանը, որ նա ուզում է, արագորեն տեղափոխվելն է, իսկ Քանյեն նոր կահույք է պատվիրել՝ դրա համար հսկայական գումար ծախսելով: Քիմին հանգիստ է հարկավոր այն ամենից հետո, ինչ նրա հետ կատարվեց Փարիզում»,- նշել է աղբյուրը:

NEWS.am STYLE



