Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոյեմբերի 8-ի աստղագուշակ

ԼԱՅՖ

Խոյ

Խոյերին կարևոր է կապ պահպանել ընկերների և գործընկերների, ինչպես նաև այն մարդկանց հետ, ովքեր կարող են օգնել նրանց ծրագրերի իրականացմանը: Օգտակար կլինի ևս մեկ անգամ ստուգել կապի միջոցները, ճշտել երթուղիները, համոզվել անհրաժեշտ մարդկանց և կազմակերպությունների վստահելիությանը: Խորհուրդ է տրվում խուսափել նոր ուղղությամբ անդառնալի գործողություններից: Հնարավոր են անսպասելի գնումներ:

Ցուլ

Ցուլերին խորհուրդ չի տրվում սրել տարաձայնությունները, պարզել հարաբերությունները գործընկերոջ հետ, ծաղրել պոտենցիալ հակառակորդներին, թեմա տալ բամբասանքների համար: Լավագույն պահը չէ ծանոթանալու, հաշտվելու համար. բացառված չէ, որ անկեղծություն դսրևորվի միայն ձեր կողմից: Հակառակորդը կարող է նենգություն անել, սադրել ձեզ ավելորդ բառերի: Պետք կգա զսպվածություն, չի խանգարի թակարդներից խուսափելու ունակությունը:

Երկվորյակ

Երկվորյակների համար ակտուալ է մնում շրջահայացությունը: Եթե պահպանեք կանոնները և չափի զգացումը, օրը դրական կլինի, իսկ խնդիրները մանր թյուրիմացությունների մակարդակի կլինեն: Բարդությունների հավանականությունն ավելի մեծ կլինի, եթե դուք հակված եք նյարդայնության, ձեզ վատ եք զգում, չեք ցանկանում հաշվի նստել ուրիշի կարծիքի, տրված շրջանակների, օբյեկտիվ գործոնների հետ, նախապես տրամադրվում եք ամենավատին:

Խեցգետին

Խեցգետինների համար օրը չեզոք կլինի, եթե ընտրված է ճիշտ վարքագիծ, գտնված է ճիշտ հավասարակշռություն շփման, միջոցների ծախսման մեջ: Արժե խուսափել չափից դուրս ինտիմ զրույցներից, առաջադրանքի լուծման ոչ պաշտոնական ուղիներից, կասկածելի կապերից: Ռիսկային փորձարկումն արդարացված է, եթե այն դրդված է անհրաժեշտությունից, լավ ծրագրված է, կողքին ունեք հուսալի օգնական կամ որակավորված ուսուցիչ:

Առյուծ

Առյուծների հաջողության գաղտնիքն անձնական զսպվածությունն է: Եթե զերծ մնաք ավելորդ խոսքերից և գործողություններից, իմաստուն համբերություն և հանգստություն դրսևորեք, կստանաք հենց այն արդյունքը, ինչը ձեզ պետք է: Ցանկացած կասկածի դեպքում ավելի լավ է զերծ մնալ գործողությունից: Օրինակ՝ չարժե նամակ գրել, եթե վստահ չեք ձեզանում, հասցեատիրոջ մեջ, կամ ձեզ տանջում են գործի ելքի վերաբերյալ վատ նախազգացումները:

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում խուսափել ինքնագործունեությունից և գործել տրված կանոնների շրջանակներում: Օգուտ կբերի և նյարդերը կխնայի ինքնատիրապետումը, սպասելու և հավասարակշռությունը պահպանելու ունակությունը: Չարժե ժամանակից շուտ ազատություն տալ կասկածներին, նյարդայնությանը, չարաշահել քննադատելու, ծաղրելու հակվածությունը, շտապել հարաբերությունները պարզելու, սխալներն ուղղելու գործում:

Կշեռք

Կշեռքները կարող են ապավինել իրենց տաղանդին, պրոֆեսիոնալիզմին, ճաշակին, հոտառությանը, ինչպես նաև հանգամանքների հաջող դասավորմանը: Որոշ պահերի ավելորդ չի լինի ձեր հմայքը: Օրվա ընթացքում կփարատվեն կասկածները, կվերականգնվի անհրաժեշտ հավասարակշռությունը և հայացքի պարզությունը: Ավելի լավ է չտրվել րոպեական քմահաճույքին. կարող եք շատ շուտ փոշմանել ծախսված գումարների և ժամանակի համար:

Կարիճ

Կարիճներին աստղերը խորհուրդ են տալիս մնալ զուսպ, համբերատար, ընկերասեր: Պահպանվում է տնեցիների, ընկերների, ծնողների հետ տարաձայնությունների հողը: Տաքարյուն, խոցելի, ցրված Կարիճների համար ավելի անվտանգ կլինի ապավինել արտաքին ստանդարտներին և կանոններին: Եթե կորցրել եք ներքին հենարանի զգացումը, ձեր անձնական մտքերն ու զգացմունքները կարող են ոչ օբյեկտիվ լինել, ինչը շատ արագ կապացուցի դեպքերի ընթացքը:

Աղեղնավոր

Աղեղնավորների համար օրը դրական երանգ ունի: Կարդարանան հաշվարկները, կհաստատվեն համակրանքները: Չարժե ուշադրություն դարձնել բամբասանքներին, պատահական նախազգացումներին: Ձեր հարմարավետության գրավականը կլինի հավասարակշռությունը, հանգստությունը, ճակատագրի կամ սեփական փորձի նկատմամբ վստահությունը: Փորձե՛ք խուսափել շտապողականությունից, վաղաժամ նախաձեռնություններից: Եթե ինչ-որ բան այնպես չի ընթանում, ավելի լավ է համբերատարություն դրսևորել և չմիջամտել դեպքերի ընթացքին:

Այծեղջյուր

Այծեղջյուրները ստիպված կլինեն փոխել մարտավարությունը կամ կյանքի ռիթմը, բայց ոչ գլոբալ ծրագրերը: Հաջողությունն անպայման կայցելի, եթե ճիշտ եք գնահատում պահի պահանջները, ձեր ընթացիկ կարիքներն ու հնարավորությունները: Չարժե ղեկավարվել կանոններով, որոնք ժամանակին ճիշտ են եղել. այս պահին որոշ օրենքներ կարող են չաշխատել: Օրինակ՝ չարժե ամեն ինչում ապավինել հին ընկերների խորհուրդներին:

Ջրհոս

Ջրհոսներին օրը թույլ է տալիս ուղղել սխալները: Եթե տրվել եք թուլությանը, կասկածին, ճնշմանը, այսօր կվերադառնաք ճիշտ ուղուն: Կարող եք հույս ունենալ նաև դժվարությունների շղթայի ավարտի, նոր ճանապարհների բացման, գործողությունների համար տարածության ստացման: Այս օրը լավ կլինի օգտագործել ներքին հավասարակշռության վերականգնման համար, որը կբերի նաև արտաքին գործերում և ծրագրերում հավասարակշռության:

Ձկներ

Ձկների համար այսօր փակ են շատ սովոր ճանապարհները, փոխարենը հուշում կստանաք՝ կապված նոր ուղղության, ծրագրի հետ: Եթե նայում եք դեպի առաջ, այլ ոչ հետ, այսօրվա շատ իրադարձություններ ձեզ համար անգին նվեր կլինեն: Բացառված չէ, որ անսպասելիորեն թեթև ճանապարհ գտնեք բարդ առաջադրանքի լուծման համար: Հնարավոր է ընկեր կամ օգնական ձեռք բերեք: Հաջողության կարևոր պայման կլինի օբյեկտիվությունը, անկողմնակալությունը:

Իրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչՎաշինգտոնը ՌԴ ԱԳ փոխնախարարին վիզա չի տրամադրել՝ ՄԱԿ-ի միջոցառումներին մասնակցելու համարՀայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի․ սեպտեմբերի 26-ին Tashir Arena-ում տեղի կունենա խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո 15-ամյա աշակերտը ատրճանակ է վերցրել և կրակել 11 մարդու վրաՈւկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 841 միլիոն դոլար ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am ՄԱԿ-ը չունի աշխարհի hակամարտությունների կողմերի վրա ազդեցության լծակներ. Գուտերեշ Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր ԱվետիսյանՏղամարդը քաղաքի կենտրոնում գտնվող այգուց առևանգել է դեռահաս աղջկաԿարո՞ղ է ԱՄՆ-ը համաշխարհային մակարդակով արգելափակել իրանական ավիաընկերություններին, և ի՞նչ հետևանքներ կունենա դա «Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Դա միայն ժամանակի հարց է․ Վենսը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտությունը ի վերջո կկարգավորվի Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Թրամփը պատրաստ է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Իրանի նախագահի հետ, սակայն առայժմ նման շփումներ նախատեսված չեն. Ռուբիո Մենք ունենք ավելի շատ զինամթերք, քան երբևէ կարող ենք օգտագործել․ Թրամփ Պատվաստանյութի արտադրության մեջ խախտումներ են հայտնաբերվելՈսկերիչների փողոցը փակ է լինելու Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ 3 մարդ մաhացել է, 4–ը` տnւժել Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի «Սոլնեչնի» առևտրային համալիրում տեղի ունեցած հրդեհի հետևանքով Ճշմարտությունը պատասխան կլինի Արևմուտքի տեղեկատվական ագրեuիային. Լավրով Երկու տարեկան երեխան քնած ժամանակ կուլ է տվել իր խաչը և հայտնվել հիվանդանոցում Վերջին հանդիպումը․ մարզաշապիկ՝ ողջ կյանքի համար. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ ՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Միջազգային քրեական դատարանը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի՝ իր դեմ լայնածավալ պատժամիջոցներ սահմանելու մտադրությունների մասին հաղորդագրությունները Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանՆյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները Չինաստանի կառավարությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության հարաբերությունները լցնել նոր բովանդակությամբ. ՉԺՀ ԱԳՆ Ucom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Էրդողանն առաջարկել է վերացնել վետոյի իրավունքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գազ չի լինի մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն Տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ առաջիկա եղանակը ՀայաստանումՎայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Իսրայելը hարվածել է Սիրիայի հարավային շրջաններին Գոլանի բարձունքներից