Պեսկով․ Սիրիայում ՌԴ ՕՏՈւ գործողության դադարեցման ռեժիմը կշարունակվի, քանի դեռ նախագահ Պուտինն այն նպատակահարմար է համարում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայում ՝ այդ թվում Հալեպում, ՌԴ ՕՏՈւ գործողության դադարեցման ռեժիմը շարունակվում է, քանի դեռ նախագահ Պուտինը այն նպատակահարմար է համարում։ Այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով հումանիտար ընդմիջումն ուներ հստակ ժամանակային շրջանակներ, իսկ ՕՏՈւ գործողության դադարեցման ռեժիմը շարունակվում է։ «Որոշումը կայացվել է նախագահ Պուտինի դիրքորոշման համապատասխան»,- ասել է նա պատասխանելով Սիրիայում հումանիտար ընդիմիջման ավարտից հետո Ռուսաստանի հետագա գործողությունների մասին հարցին։
Պեսկովը շեշտել է, որ եթե զինյալները ակտիվ հարձակողական գործողությունների, ագրեսիվ քայլերի չդիմեն, ապա այդ ռեժիմը կշարունակվի։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



