Բելառուսի ԿԸՀ-ն Լուկաշենկոյին գրանցել Է նախագահի թեկնածու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 10-ի նիստում հանրապետության գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին գրանցել Է նախագահի թեկնածու, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բելառուսի նախագահի ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 11-ին:
Բելառուսի օրենսդրությանը համապատասխան, նախագահի թեկնածու գրանցվելու համար հարկավոր Է հավաքել ընտրողների ավելի քան 100 հազար ստորագրություն: Լուկաշենկոյի նախաձեռնող խումբը հավաքել Է 1,76 մլն ստորագրություն, որոնցից 1,75 միլիոնը վավեր են ճանաչվել:
Լուկաշենկոն Բելառուսի առաջին եւ առայժմ միակ նախագահն Է: Նա ընտրությունները շահել Է 1994, 2001, 2006 եւ 2010 թվականներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Գլխի շրջանում հրшզենային վնшսվածքով զինվոր են տեղափոխել Երևան․ ինչ է պարզվել



