Դիարբեքիրի ահաբեկչության գործով ձերբակալվել է 10 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴիարբեքիրի Բաղլար շրջանում նոյեմբերի 4-ին իրականացված պայթյունի գործով ձերբակալվել է 10 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, թե Դիարբեքիրի պայթյունը իրականացրել է Քրդստանի բանվորական կուսակցությունը (PKK): Սակայն պայթյունի հաջորդ օրը Reuters գործակալությունը, հիմնվելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատկանող Amaq գործակալության վրա, գրել էր, թե պայթյունի պատասխանատուն ԻՊ-ն է:
Ավելի ուշ քրդական Firat գործակալությունը հրապարակել է «Քրդստանի ազատության բազեներ» (TAK) կազմակերպության հայտարարությունը, որում վերջիններս նշել էին, թե պայթյունն իրենք են իրականացրել:
Պայթյունի հետևանքով զոհվել է 11 մարդ, որոնցից 2-ը` ոստիկան: Վիրավորվել է շուրջ 100 մարդ: Վնասվել են հարակից շենքերը: Ընդհանուր առմամբ տուժել է 12 հազար մարդ: Գործողության համար օգտագործվել է 3 տոննա պայթուցիկով բեռնավորված միկրոավտոբուս:



