Թուրքիայում Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ևս մեկ պատգամավոր է կալանավորվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի փոխվարչապետ, կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ևս մեկ պատգամավորի կալանավորելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Կալանավորված պատգամավորը Նիհաթ Աքդողանն է, ում ձերբակալելու մասին ընդունված որոշումը չէր իրականացվել, քանի որ նա փախուստի մեջ էր: Քրդամետ կուսակցության պատգամավորին ոստիկանները կալանավորել են Հաքքարի մտնելու ճանապարհին:
Քուրթուլմուշը տեղեկացրել է, որ Աքդողանի ձերբակալությամբ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության փախուստի մեջ գտնվող պատգամավորների թիվը նվազել է երկուսի:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



