Հրանտ Մելքումյանը 8-րդն էր Բավարիայի բաց առաջնությունում
ՍՊՈՐՏՀայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը 8-րդն էր Բավարիայի բաց առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գերմանիայում ավարտվեց Բավարիայի բաց առաջնությունը, որին այս տարի մասնակցում էին շուրջ 500 շախմատիստ, որոնց թվում` 28 գրոսմայստեր և 12 միջազգային վարպետ: Մրցաշարի մասնակիցների թվում էր Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը: Մրցաշարում Մելքումյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրավեց 8-րդ հորիզոնականը:
Բավարիայի բաց առաջնության հաղթող դարձավ Ալեքսանդր Արեշչենկոն, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր: Նույնքան միավոր վաստակած Նիսիպիանու Լի վիու-Դիետերը գրավեց երկրորդ հորիզոնականը, իսկ Նարայանան Գոպալը եզրափակեց լավագույն եռյակը:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



