Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պսիխոմատիկա. ասեք, թե ինչն է ցավում, և կպարզվի, թե կյանքում ինչ խնդիրներ ունեք

ԼԱՅՖ

168.am-ը գրում է.

Գիտեք, թե ինչ է ստացվում, երբ համատեղում ենք բժշկությունն ու հոգեբանությունը։ Պսիխոմատիկա։ Սա բժշկական ուղղություն է, որը զբաղվում է մեր զգացմունքներ, վախերի և հոգեբանական արգելքների՝ առողջության վրա ազդեցության ուսումնասիրմամբ։ Գիտականորեն ապացուցված է, որ մեր ներքին ապրումներն ու զգացմունքները ֆիզիկական հիվանդությունների պատճառ են դառնում։ marketium.ru կայքը ներկայացրել է, թե ինչ կարող են ցավող հատվածները պատմել մեր վիճակի մասին։

1. Գլուխ։ Եթե գլուխը հաճախ կամ միշտ ցավում է, «ցավում են» մտքերը, տեղեկատվության կամ որևէ առիթով շատ մտածելու առատությունը։ Գլխացավեր հաճախ են ունենում բարձր ինտելեկտ ունեցող անձինք, որոնք խլացնում են զգացմունքները։ Այս խնդիրը խոսում է ցածր ինքնագնահատականի և վախի, ներքին կշտամբանքի մասին ինչ-որ բանի համար, որ մարդը թաքցնում է իր մեջ։

2. Մազեր։ Մազերի հետ կապված խնդիրները (վաղաժամ մազաթափություն, ճաղատացում և այլն) սրթեսի, անօգնականության և հիասթափվածության ցուցանիշ են։ Հատկապես կանանց դեպքում մազերը կենսական էներգիայի սիմվոլն են։ Խնդիրներ կարող են առաջանալ, եթե մարդ մշտապես ապրում է լարվածության և վախի պայմաններում։ Ընդամենն անհրաժեշտ է լինել այնպիսին, ինչպիսին կաք, հավատալ ինքներդ ձեզ։ Եբեմն մազերի հետ կապված խնդիրները կարող են առաջանալ՝ որպես պատասխան մեծ էգոյի, հպարտության և Աստծուց անգիտակցաբար նեղանալու։

3. Իրան։ Իրանը գիտակցությունը (գլուխը) միացնում է զգացմունքների (մարմնի) հետ։ Իրանի հետ կապված խնդիրները խոսում են այն մասին, որ առաջինն ու երկրորդը ձեզ մոտ հաշտ չեն։ Մետաֆիզիկական մակարդակում սա պետք է հասկանալ՝ որպես կամուրջ հոգեկանի և նյութականի միջև։ Իրանի հետ կապված խնդիրները խոսում են ճկունության բացակայության մասին. մարդը վախենում է շրջվել՝ ճշմարտությունը լսելու համար, արհամարհում է իրավիճակը, փոխարենը՝ դրան լուծում տալու։

4. Աչքեր

  • Կարճատեսություն – հեռատեսության բացակայություն, վախ ապագայից, սեփական անձից այն կողմ նայելու ցանկության բացակայություն։
  • Հեռատեսություն – ներկայով ապրելու անկարողություն։ Այս մարդիկ շատ երկար են մտածում, մինչև անում են այն, ինչ պետք է անեն։ Չեն կարողանում ամբողջությամբ տեսնել իրավիճակը։
  • Դալտոնիզմ։ Աչքը չի ընկալում գույները, ամեն ինչ տեսնում է մոխրագույնի մեջ։ Սա նշանակում է, որ մարդը չի կարողանում ընդունել կյանքի երջանկությունը։ Կարևոր է հասկանալ այն գույնի նշանակությունը, որը փակում է գիտակցությունը։
  • Գլաուկոմա։ Մարդը տառապում է անցյալի պատճառով։ Սա նշանակում է, որ նա չուներ ցանկություն՝ ներելու և անցյալն ընդունելու։

5. Ատամներ։ Ցավում են ոչ վճռական և որոշումներ ընդունելու անընդունակություն ունեցող անձանց ատամները։ Բոլորը որոշում են ձեր փոխարեն, իսկ դուք վախենում եք, չեք կարողանում վերլուծել կյանքի իրավիճակները։ Ծամող ատամների հետ կապված խնդիրները խոսում են այն մասին, որ չեք կարողանում հասկանալ հանգամանքները։ Ձախ ատամները կապված են անձնականի, աջ ատամները՝ սոցիալականի հետ։ Կարծիք կա, որ մարմնի ձախ հատվածի հետ կապված խնդիրները կապված են՝ մոր, աջ հատվածի հետ կապված խնդիրները՝ հոր հետ շփման խնդիրներին։

6. Բերան։ Բերանի հատվածի հետ կապված խնդիրները, ինչպես, օրինակ, ստոմատիտը, կապված են հոգին կրծող նեղացածության հետ։ Լեզուն կծելը պատիժ է շատ խոսելու համար, իսկ այտերը կծելը՝ անհանգստության, գաղտնիքների բացահայտման համար։ Բերանը կապված է նոր մտքերի ընդունման հետ։ Ցանկացած խնդիր խոսում է այդ ոլորտում խնդիրների մասին։

7. Շուրթեր։ Շուրթերը մեր զգացմունքային բնույթի արտացոլումն են։ Կախված ներքին խնդիրներից՝ շուրթերը կարող են ունենալ հետևյալ խնդիրները.

  • ճաքեր – մարդը տանջվում է հակադիր զգացմունքների պատճառով
  • շուրթերը կրծելը – պատիժ ինքդ քեզ ցուցաբերված զգացմունքայնության համար
  • հերպես – նույնը, ինչ շուրթերը կծելու դեպքում, բայց սա ավելի լուրջ ձևով է դրսևորվում։

8. Մեջք։ Մեջքը խորհրդանշում է կյանքի հենարանը։ Մեջքի հետ կապված խնդիրները խոսում են հոգեկան աջակցության բացակայության մասին։ Մարդը կարծում է, որ իրեն չեն սիրում, կամ ստիպված է թաքցնել իր սերը։ Եթե մարդը կորցնում է շարժողականությունը, նշանակում է՝ նա չի կարողանում գործողություններով արտահայտել այլոց հանդեպ սերը։ Եթե աջ հատվածում է ցավը, ապա մարդը չի կարողանում արտահայտել սերը հարազատների նկատմամբ, եթե ձախ հատվածում, ապա մարդը չի կարողանում արտահայտել սերն աշխարհի նկատմամբ։

9. Գոտկատեղ։ Սա կոնֆլիկտ է, մեղքի զգացում։ Ուշադրությունը կենտրոնացած է նրա վրա, ինչ տեղի է ունեցել անցյալում։ Մեջքի ներքևի հատվածը կապված է նյութական բարիքների, գումարի, տան, երեխաների, աշխատանքի և այլնի հետ։ Այս հատվածում ցավը խոսում է այն մասին, որ մարդը ցանկանում է որևէ նոր բան ունենալ, որպեսզի իրեն ավելի վստահ զգա, սակայն չի համարձակվում խոստովանել դա իրեն և մյուսներին։ Արդյունքում՝ նա ստիպված է ամեն ինչ միայնակ անել՝ ծանրաբեռնելով մեջքը։

10. Հոդեր

  • Բուրսիտ։ Խոսքը խեղդված ատելության մասին է։ Մարդն ամեն ինչում կատարելության է ձգտում, նույնիսկ՝ մանրուքներում։ Նա իրեն թույլ չի տալիս արտահայտել ատելությունը, և այդ ատելությունը կուտակվում է հոդերում։
  • Արթրիտ։ Միտք, որ քեզ չեն սիրում։ Նրանք սովորաբար ճիշտ մարդիկ են։ Նրանց համար գրեթե միշտ գերակայում է «պետք է» բառը, նրանք ամեն ինչ անում են իրենց հաշվին։ Շատ ուժեղ է զարգացած «ներքին գոռոցը»։
  • Ծնկների հետ կապված խնդիրներ։ Կամակորություն, հպարտություն, խեղդված վախ և զիջելու ցանկության բացակայություն։

11. Ավելորդ քաշ։ Եթե անձն ավելորդ քաշի հետ կապված խնդիր ունի, նա պետք է վերանայի իր ներքին աշխարհը։ Հաճախ մարմինն ավելորդ քաշը պահում է, որպեսզի պաշտպանվի արտաքին ազդեցություններից։ Անձը չափազանց անպաշտպան է հասարակությունից, ընդհանուր առմամբ՝ կյանքից։ Երբեմն սա կարող է խոսել ցանկալիին հասնելու խեղդված ձգտման մասին։ Ավելորդ քաշ ունեցող մարդիկ մանկության և պատանեկության տարիներին հաճախ են նվաստացումներ ապրում, ծաղրի ենթարկվում և վիրավորանքների արժանանում։

12. Սրունքներ։ Խոսում են կյանքի սկզբունքների կոնֆլիկտի մասին։ Հնարավոր է՝ իդեալների խորտակում է տեղի ունեցել։ Հնարավոր է նաև, որ ցանկանում եք մի բան, որը հակասում է ձեր բարոյական սկզբունքներին։ Այս ցավը խանգարում է առաջ շարժվել, այդ պատճառով էլ կապված է ապագայի նկատմամբ մեր վերաբերմունքի և կյանքում առաջ գնալու մեր կարողության հետ։

13. Որովայն։ Բժիշկները հաճախ են խոսում այն մասին, որ գաստրիտն առաջանում է ապրումների և նյարդային գերլարվածության հետևանքով։ Որովայնի հետ կապված խնդիրները խոսում են այն մասին, որ դուք գտնվում եք անորոշ վիճակում։ Խոցը խոսում է թերարժեքության, վախի և անպաշտպանության մասին։ Առաջանում է նաև գրգռման պատճառով, որն արտաքին ձև չի ստանում։ Եթե այդ մարդիկ խոսեն, նման բան տեղի չի ունենա։

Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին ՄԱԿ-ում Հայաստանը ներկայացրել է խաղաղաշինության և կանխարգելման ոլորտում իր նախաձեռնությունները Թեհրանը չի վստահում Վաշինգտոնին․ Մասուդ Փեզեշքիան Հայաստանում ձևավորվում են միջազգային չափանիշներին համապատասխան միգրացիոն կենտրոններ․ ՆԳՆ Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ-ը ծրագրում է գրեթե կրկնապատկել գրին քարտի միջոցով քաղաքացիություն ստանալու գործընթացի արժեքը Հունիսի 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Վեց պակիստանյան կործանիչներ ուղեկցել են Իրանի նախագահի ինքնաթիռը ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հրապարակել են համագործակցության նոր զեկույց Զելենսկին չի մեկնի Լեհաստան՝ Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին Իրանը սահմանափակ թվով նավեր կթույլատրի Հորմուզի նեղուցով անցնել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ազնվացեղ եղջերուն գրավել էր անցորդներին Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ Մոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանՌոնալդուն՝ 6 աշխարհի առաջնություններում գոլ խփած առաջին ֆուտբոլիստ (տեսանյութ) Հայտնի է Հայաստանի Մ-19 ԵԱ հավաքականի հանդիպումների ժամանակացույցը Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ ռազմական բախման վտանգն աճում է․ դիվանագետ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի պատանեկան ԱԱ. Վաչե Հովակիմյանը լավագույն եռյակում է 7 խաղափուլից հետո ԵԱՏՄ-ում հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրոնային առևտրի նոր կանոնները Ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը Հայաստան է ուղարկվել Ադրբեջանի տարածքով Հայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթեր Վանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Վրաերթ՝ Երևանում․ 23-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 2 հետիոտների․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել Պուտինը հայտարարել է՝ Արևմուտքը մեծ ծավալներով ԱԹՍ-ներ է մատակարարում Ուկրաինային Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Դալարիկ գյուղում բախվել են բեռնատար գնացքն ու դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ը․ վերջինը կոտրել է բետոնե սյունն ու կողաշրջվել․ կա վիրավոր Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԻրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը «Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներ Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել Պատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՀրապարակվել է պատգամավորական երդման նոր տեքստը Մբապե. Մեսին միշտ է գոլ խփում, ես դրա վրա չեմ կենտրոնանում Վերականգնվում է Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը (տեսանյութ) Մինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՀայաստանը կներկայացնի կլիմայական օրակարգը Լոնդոնում անցկացվող միջազգային համաժողովում Մեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Զավեշտ է ու ողբերգություն. Հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արտակ Զաքարյան