Ինտերպոլի՝ Բալիում մեկնարկած Գլխավոր ասամբլեայի ուշադրության կենտրոնում ահաբեկչության դեմ պայքարն է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔրեական ոստիկանության միջազգային կազմակերպության՝ Ինտերպոլի՝ նոյեմբերի 7-ին Բալի կղզում աշխատանքն սկսած 85-րդ Գլխավոր ասամբլեայի ուշադրության կենտրոնում ահաբեկչությանը հակազդելու հարցն Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ինդոնեզիայի ազգային ոստիկանության ղեկավար Տիտո Կառնավիանը, որը ելույթ Է ունեցել հանդիպման բացման արարողությանը:
Հաշվի առնելով Մերձավոր Արեւելքի հակամարտային գոտիներից օտարերկրյա ահաբեկիչների վերադարձի հեռանկարի կապակցությամբ համաշխարհային հանրակցության աճող մտահոգությունը, որոնք լավ զինված են, պատրաստված ու առաջվանից ավելի արմատականորեն են տրամադրված, Բալիի նստաշրջանի գլխավոր հարցը Ինտերպոլի միջոցով տեղեկատվության փոխանակման ընդլայնումն Է, լրագրողներին հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրգեն Սթոքը:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ հանցավորության դեմ պայքարում խոշորագույն միջազգային կազմակերպության բարձրագույն մարմնի քառօրյա նստաշրջանին մասնակցում են Ինտերպոլի անդամ 161 երկրների 1,3 հազարից ավելի ներկայացուցիչներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



