Իզմիրի քաղաքապետարանում ձերբակալություններ են տեղի ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻզմիրի հանրապետական դատախազության կողմից գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում նոյեմբերի 7-ին ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները ձերբակալություններ են իրականացրել Իզմիրի քաղաքապետարանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Գործողության շրջանակում ձերբակալվել է 15 կասկածյալ, ովքեր օգտագործել են ByLock հավելվածը: Քաղաքապետարանի ևս 7 աշխատակից որոնման մեջ է:
Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունն ավելի վաղ վերծանել էր ByLockհավելվածը, որի օգնությամբ ենթադրվում է, որ գյուլենական շարժման անդամները շփվել են միմյանց հետ: Ըստ թուրքականհետախուզական ծառայության տվյալների` ծրագրի միջոցով հաստատվել է Գյուլենի 53 հազար կողմնակցի ինքնություն:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



