Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Զգույշ լինենք Թուրքիայի մասով մեր «ցանկություններից»

ԲԼՈԳ

Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հայաստանում շատ-շատերը մեծ խանդավառություն են ապրում «Թուրքիան շուտով կփլուզվի» ձևակերպումից՝ կարծելով, որ դա մեր ազգային շահերին համապատասխանող իրավիճակ կստեղծի, ու մեր խնդիրներն ի չիք կդառնան: Մի հին ասացվածք կա՝ «Զգուշացեք ձեր ցանկություններից, դրանք կարող են իրականություն դառնալ»: Հիմա փորձենք այդ միտքը հասկանալ «Թուրքիայի փլուզման» մեր ցանկությունների ներքո...

- Նախ՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, ու նրա հետ ցանկացած վատագույն սցենար ուղղակիորեն կապված է դաշինքի՝ կանոնադրային պարտավորությունից բխող իրողությունների հետ: 
- Երկրորդ՝ Թուրքիան ունի աշխարհի լավագույն ու ռեգիոնում հզորագույն բանակներից մեկը, ինչպես նաև ներքին անվտանգության ուժեր, բավական պրոֆեսիոնալ հատուկ ծառայությունների ցանց, որոնք իրենց ռեսուրսների ու հմտությունների զորու կատարում են իրենց առջև դրված խնդիրները:
- Երրորդ՝ վերջին «հեղաշրջման իմիտացիա» օպերացիայից հետո կարծես տպավորություն է, թե հակաէրդողանական հնարավոր բոլոր տարրերը Թուրքիայում մեկուսացված են, ուստի «փլուզման» վտանգին նրանց հնարավոր մասնակցությունն իրատեսական չէ:

- Չորրորդ՝ հակաքրդական գործողությունները հարավում և քուրդ պատգամավորների ձերբակալություններն իրապես լուրջ խնդիր կարող են ստեղծել Թուրքիայում, սակայն քիչ հավանական է, որ դրանք կարող են զանգվածային հակակառավարական խորքային ալիքի պատճառ դառնալ՝ խախտելով պետության հիմքերը:
- Հինգերորդ՝ եթե Թուրքիան լայնածավալ կտրվածքով մտնի հյուսիսային Իրաք ու Սիրիա, փորձի այնտեղ երկարաժամկետ հեռանկարով հաստատվել, ապա չի բացառվում, որ դրան զուգահեռ, ասենք, ԼՂ գոտում ռազմական գործողությունները բավական շոշափելի ինտենսիվությամբ կարող են և վերսկսվել: Մյուս կողմից՝ կախված ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքներից, ՌԴ-ի ու Իրանի արձագանքից կարելի կլինի հասկանալ, թե Թուրքիայի այդ քայլը ո՞ր չափով էր համաձայնեցված, ո՞ր չափով՝ ոչ: Այ եթե այդ «ոչ»-երի քանակը լինի բավական մեծ, իսկ մերձավորարևելյան կոնյուկտուրան էլ նպաստավոր, ապա քրդական պետության ստեղծման կոնցեպտի ներքո Թուրքիան կարող է անհարմար դրության մեջ հայտնվել, որը, սակայն, «փլուզում» դժվար լինի: 
- Վեցերորդ՝ և վերջապես, եթե հանկարծ Թուրքիան «փլուզվի», ու «մենք ազգովի մտածենք», որ եկել է «պատմական արդարության պահը»՝ կապված հողերի ու մնացածի վերադարձի հետ, «գնանք «վերցնենք» այդ փլուզված, երկար ժամանակ մեզ սպասող «թուրքական» հողերը»՝ հաշվի առնելով հենց միայն այդ շրջանների էթնիկ ներկա նկարագիրը՝ քրդական դոմինանտությամբ, ապա մեկ օրում ՀՀ-ին «վերամիացած հողերի արդյունքում» հայերը իրենց երկրում կդառնան ազգային փոքրամասնություն:

Մի խոսքով՝ զգույշ լինենք մեր ցանկություններից... :)

Դոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցԱդրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել երեք նավթատար լցանավեր. Reuters Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրшկել է՝ երեք երեխաների ներկայությամբ. կինն ինքնապաշտպանվել է. գյուղապետը մանրամասներ է հայտնել Թուրքիան Ադրբեջան է մատակարարել խոշոր տրամաչափի գնդացիրներ և ատրճանակներ՝ հատուկ նշանակության ուժերի համար Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Հայաստան մտած ու հայ աղջկա կրակած ադրբեջանցու վերաբերյալ 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Սիսիանում զինծառայողի սպանվելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում. ՊՆ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրեզնոյի քաղաքապետին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԱհա թե որն է 39 տարեկանից փոքր տղամարդկանց մահվան հիմնական պատճառըՎերին Անտառայինում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը, որոնցից մեկն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Wuling»-ին, վերջինն էլ բախվել է կայանված «Genesis»-ին Թաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Հայաստանում «Թրամփի երթուղու» պատճառով կարող են հաստատվել ԱՄՆ-ի հետախուզությունն ու մասնավոր ռшզմական ընկերությունները. ՌԴ ԱԽ Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութՆիկոլ Փաշինյանը խոսել է «Նոայի» և Հայաստանում ֆուտբոլի զարգացման մասին Էդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Նախատեսվում են լրացուցիչ օրենսդրական հիմքեր և երաշխիքներ երեխաների պաշտպանության համար Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել Միջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՓաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Ուայթ Քեյնին ՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը