Իտալիայում առնվազն երկու մարդ է զոհվել փոթորկի հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայում առնվազն երկու մարդ Է զոհվել նոյեմբերի 6-ին մոլեգնած փոթորկի հետեւանքով, որն ուղեկցվել Է պտտահողմով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով RAI News-ին:
Լադիսպոլիում հնդկական ծագմամբ 47-ամյա բնակիչը զոհվել Է, երբ նրա վրա են ընկել քամու բարձրացրած բեկորները: Չեզանոյում 74-ամյա պաշտոնաթող բանակային սպան հայտնվել Է տապալված ծառի տակ:
Եվս շուրջ 10 մարդ վնասվածքներ Է ստացել: Ափին եւ քաղաքներում քանդվել են կառույցներ, տապալվել են ծառեր եւ լապտերասյուներ: Որոշ ժամանակ կանգ Է առել գնացքների երթեւեկությունը:
Իտալիայում մոլեգնել են անձրեւներ, ամպրոպներ, ուժեղ քամիներ, կտրուկ իջել Է օդի ջերմաստիճանը: Առանձնապես ծանր իրադրություն Է ստեղծվել կենտրոնական, այդ թվում՝ երկրաշարժից տուժած շրջաններում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



