ԻՊ-ի զինյալները 19 նավթահոր են հրկիզել Մոսուլից նահանջելիս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» (ԻՊ) ծայրահեղական շարժման զինյալները, որոնք նահանջել են Իրաքի Մոսուլ քաղաքի արվարձաններից, 19 նավթահոր են հրկիզել: Ինչպես իրադարձությունների վայրից հաղորդել Է BBC-ն, տեղացի շատ բնակիչներ դժվարանում են շնչել. ընտանի շատ կենդանիներ սատկում են, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մոսուլի շրջանում շարունակվում Է Իրաքի կառավարական բանակի հարձակումը, կատաղի մարտերի պատճառով ամեն օր քաղաքից հազարավոր բնակիչներ են հեռանում:
Հոկտեմբերի վերջին «Իսլամական պետության» զինյալները փախուստի դիմեցին Իրաքի հյուսիսի Քայյարա քաղաքից եւ իրենցից հետո նույնպես հրկիզեցին բոլոր նավթահորերը:
Նոյեմբերի 5-ին Իրաքի վարչապետ Հայդեր Աբադին Մոսուլում գործող ԻՊ-ի զինյալներին կոչ Է արել վայր դնել զենքը, եթե նրանք ցանականում են պահպանել իրենց կյանքը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



