Թուրքիայում Ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծը մեջլիս ներկայացրած Թունջելը կալանավորվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի քրդական Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության (DBP) համանախագահ Սեբահաթ Թունջելը կալանավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Դատարանը Թունջելին կալանավորելու որոշում է կայացրել «զինված խմբավորման անդամ լինելու» մեղադրանքով:
Սեբահաթ Թունջելը բազմիցս հանդես է եկելՀայոց ցեղասպանությունը ճանաչելու մասինհայտարարություններով: 2014 թվականին նա,լինելով պատգամավոր, մեջլիս էր ներկայացրելմի օրինագիծ, որով առաջարկում էր, որ երկրինախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանըներողություն խնդրի հայերից Հայոցցեղասպանության համար: Ընդ որում,ներողությունը նա պետք է խնդրերպաշտոնապես ողջ Թուրքիայի Հանրապետու թյան անունից: Օրինագծով առաջարկվում էր ապրիլի 24-ը սգո օր հայտարարել ուամրագրել օրացույցում, ինչպես նաև կատարել նյութական ու բարոյական փոխհատուցում:



