Սևանա լճում` 25 մ խորության վրա հայտնաբերվել է օրերս անհետ կորած ձկնորսների մոտորանավակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀոկտեմբերի 31-ին Սևանա լիճ դուրս եկած և անհետ կորած Նորատուս գյուղի 2 բնակչի որոնումները շարունակվել են նաև այսօր։
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից և նշում, որ ժամը 15.14-ին ափից 13 կմ հեռավորության վրա, մոտ 25 մ խորության տակ հայտնաբերվել է մոտորանավակ:
Մթության պատճառով ժամը 19.35-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են։
Հիշեցնենք, որ 2 երիտասարդները, որոնց որոնումները շարունակվում են արդեն 7 օր, նավակով ձկնորսության էին դուրս եկել Սևանա լճում։
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
5
Օգոստոսին Հայաստանում սպասվում է անսովոր եղանակ․ ինչ են կանխատեսում մասնագետները



