Թուրքիայի վարչապետը մեղադրել է քրդամետ ընդդիմադիր կուսակցությանն ահաբեկչության ֆինանսավորման մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մեղադրել է քրդամետ ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանն ահաբեկչության ֆինանսավորման մեջ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Յըլդըրըմը հայտարարել է, որ կուսակցության ղեկավարությունը երկար տարիների հատկացրել է իրեն տրամադրվող պետական միջոցները ահաբեկչության ֆինանսավորմանը, ինչպես նաև մեղադրել կուսակցությանը Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապերի մեջ։
Ընդհանուր առմամբ այդ կուսակցությունից խորհրդարանում կա 59 պատգամավոր, որից 12-ը ձերբակալվել են ուրբաթ։ Նրանց թվում են կուսակցության համանախագահներ Ֆիգեն Յուկսեկդաղը և Սելահեթթին Դեմիրթաշը։ Նման քայլը բացատրվում է նրանով, որ նրանք չեն ներկայացել դատախազություն՝ ցուցմունք տալու համար։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



