Նորվեգիան հրաժարվել է փրկագին վճարել ԻԼԻՊ-ին` սեփական քաղաքացու դիմաց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆորվեգիայի կառավարությունը որոշել է չվճարել փրկագին ԻԼԻՊ-ի գրոհայիններին՝ իր երկրի քաղաքացու դիմաց, որին առևանգել Սիրիայում: Այս մասին հայտնում է Dagbladet ը` վկայակոչելով հատուկ մամուլի ասուլիսի ժամանակ արված սկանդինավյան թագավորության վարչապետ Էռնա Սուլբերգի հայտարարությանը:
«Մենք չենք կարող փոխզիջման գնալ մեր սկզբունքներով: Կատարելով առևանգողների պահանջները՝ մեր երկիրը դրանով վտանգի տակ է դնում այլ երկրի քաղաքացիների կյանքը, որոնք առաջնային թիրախ կդառնան ահաբեկիչների համար»,- ասել է Սուլբերգը:
Վարչապետը նշել է, որ պատանդի ազատ արձակման համար կազմակերպվել էր հատուկ ճգնաժամային շտաբ, որի մեջ ընդգրկված են եղել դիվանագետներ, զինվորականներ և հատուկ ծառայությունների աշխատակիցներ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



