Չինաստանը հաստատել է Ճապոնիայի հետ վիճելի կղզիներում պարեկության մասին լուրերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի պետական օվկիանոսագիտական վարչությունը հաստատել է Հարավչինական ծովում Դյայույդաո (ճապոնական տարբերակը՝ Սենկակու) վիճելի կղզիներում պարեկություն իրականացնելու մասին լուրերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Ճապոնիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա էր հղել Չինաստանին Դյայույդաո կղզիների մոտից Ճապոնիայի տարածքային ջրեր 4 չինական նավ մտնելու կապակցությամբ:
Կղզիները վաղուց են վիճարկվում Չինաստանի եւ Ճապոնիայի կողմից: Տոկիոն պնդում է, որ 1895-ից այդ կղզիներն իրեն են պատկանում: Պեկինում հիշեցնում են, որ 1783-1785թթ. ճապոնական քարտեզների վրա այդ կղզիները նշված են որպես չինական տարածք: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կղզիներն անցել էին ԱՄՆ հսկողության ներքո եւ 1972-ին փոխանցվել էին Ճապոնիային: Թայվանում եւ Չինաստանում կարծում են, որ Ճապոնիան դրանք ապօրինի է բռնակցել:



