Թրամփը քննադատել է Ջեյ Զիին Քլինթոնի աջակցության ելույթում ցենզուրայից դուրս բառապաշարի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը քննադատել է ռեփեր Ջեյ Զիին ԱՄՆ նախագահի դեմոկարտ թեկնածու Հիլարի Քլինթոնի աջակցության ելույթում ցենզուրայից դուրս բառապաշար օգտագործելու համար: Այս մասին հայտնում է The Hill-ը:
Այս մասին միլիարդատերն ասել է Ֆլորիդա նահանգի Թամփե քաղաքում իր կողմնակիցների առաջ ելույթի ժամանակ:
«Նա անցած գիշեր օգտագործել է ցենզուրայից դուրս բառապաշար, որն այնքան սարսափելի էր, իսկ հետո Հիլարին ասաց. «Ես չեմ սիրում Դոնալդ Թրամփի անպարկեշտ խոսքերը»,- նշել է Թրամփը:
Նոյեմբերի 4-ին Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում Քլինթոնի աջակցության հանդիպման մասնակիցների թվում եղել են Ջեյ Զին, Բեյոնսեն:
Թրամփի խոսքով՝ իր ելույթին ներկա է եղել ավելի շատ մարդ, քան հայտնիների մասնակցությամբ Քլինթոնի միջոցառմանը:
Այդ ժամանակ միլիարդատերն ասել է. «Մեզ Ջեյ Զին պետք չէ մարզադաշտեր լցնելու համար»:



