Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. բախվել են բեռնատարն ու 06-ը. վերջինն էլ՝ երկաթե արգելապատնեշին. վիրավորին դուրս են բերել մեծ դժվարությամբ. Shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ նոյեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 113 –րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Գալշոյան փողոցի բնակիչ, 31-ամյա Դավիթ Ծատուրյանի վարած ЗИЛ 130 մակնիշի 34 BT 827 համարանիշի և Դովեղ գյուղի բնակիչ, 29-ամյա Վարդան Հակոբյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 15 ԼՍ 283 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդ Վ. Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջևանի բժշկական կենտրոն: Նրան ավտոմեքենայից դուրս են բերել Դիլիջանի փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ, քանի որ բախումից հետո նա հարվածել էր երկաթբետոնե արգելապատնեշին:
Շարունակությունը՝ այստեղ



