Երևան, 14.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՆԱՏՕ-ի Վարշավյան գագաթաժողովի որոշումները նոր թափ կհաղորդե՞ն անվտանգության ոլորտում Հայաստան-Վրաստան հարաբերություններին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վարշավայի գագաթաժողովում որդեգրելով Ռուսաստանի հետ երկխոսության ու զսպման ռազմավարություն՝ Հյուսիսատլանտյան դաշինքը (ՆԱՏՕ) հանդես եկավ Ուկրաինայի և Վրաստանի (արևմտամետ կողմնորոշումով գործընկերներ, որոնք ամենաշատն են տուժել Մոսկվայի ապակառուցողական դիրքորոշումից) աջակցությանն ուղղված ընդգրկուն նախաձեռնությամբ: Դաշինքն այս հավակնորդների ռազմական կարողությունները թե՛ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու և թե՛ նրանց պաշտպանունակությունն ու օպերատիվ պատրաստվածությունը խթանելու ջանքեր է գործադրել, որի նպատակը նրանց սպառնացող հնարավոր ագրեսիան չափազանց թանկ, դրանով իսկ արժեզուրկ դարձնելն է:

Ուկրաինայի և Վրաստանի կայունությունն ու ինքնիշխանությունն ամրապնդելու ուղղությամբ ՆԱՏՕ-ի գործադրած ջանքերը տեսականորեն կարող են համատեղ ռազմական ծրագրերում երկրորդային գործընկերներ Հայաստանի և Ադրբեջանի ներգրավման հնարավորություն ընձեռել: Թե՛ դաշնակիցների և թե՛ գործընկերների փոխշաղկապված (կոհերենտ) դերակատարմամբ ինտեգրված ուժ դարփնելու Դաշինքի փնտրտուքը հավանական է, որ Երևանին խրախուսի ՆԱՏՕ-ի հովանու ներքո Թբիլիսիի հետ անվտանգության հարցերով համագործակցության հարթակ ստեղծել՝ որպես Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման միջոց: Մասնավորապես, Երևանի վրա կարող է տարածվել ՆԱՏՕ-ի Փոխգործակցության նախաձեռնության շրջանակներում (Partnership Interoperability Initiative (IPI) Վրաստանին առաջարկված Ընդլայնված հնարավորությունների գործընկերությունը (the Enhanced Opportunities (EO) partnership), ինչն ուժեղացնում է Դաշինքի համար նրա քաղաքական և ռազմական նշանակությունը:

Ի հավելումն՝ Սև ծովում ՆԱՏՕ-ի համար Թբիլիսիի հարաճուն գործառնական դերը կարող է նոր թափ հաղորդել Երևանին՝ իր անվտանգության առաջնայնությունները բազմազանեցնելու և Վրաստանի հետ վստահելի ռազմավարական կապեր ամրապնդելու շնորհիվ Ռուսաստանից գերկախվածությունը վերահավասարակշռելու համար: Գրեթե միաժամանակ վերջերս Լեվան Իզորիան և Վիգեն Սարգսյանը համապատասխանաբար նշանակվեցին Վրաստանի և Հայաստանի պաշտպանության նախարարներ: Ակնհայտորեն երկուսն էլ մտադիր են խորացնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը՝ միաժամանակ խթանելով Թբիլիսիի և Երևանի միջև երկկողմ քաղաքական-ռազմական համագործակցության նոր պարադիգման:

Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում ընդունված որոշումները, որոնք վերափոխեցին Վրաստանի հետ Դաշինքի հարաբերությունների շրջանակը, հայ-վրացական ռազմավարական մերձեցման նախադրյալների համար հեռանկարային կատալիզատոր էին: Այն, մասնավորապես, ծանրակշիռ հենք ապահովեց Վրաստանի պաշտպանական կարողությունների զարգացման գործում բազմակողմանի ներգրավման համար՝ ՆԱՏՕ-Վրաստան ամբողջացած շրջանակը տեղափոխելով առավել կատարելագործված փուլ:

Ի սկզբանե 2014թ. Ուելսյան գագաթաժողովում մի շարք նոր նախագծեր հավանության արժանացնելուց հետո ՆԱՏՕ-Վրաստան շրջանակն այդ ժամանակից ի վեր փոխակերպվել է ավելի ներառական և ընդլայնված հարաբերության, որում Վրաստանն ընդգրկված է թե՛ ՆԱՏՕ-ի անդամ երկրների և թե՛ գործընկերների համար նախատեսված ընդհանուր գործունեության մեջ: Ավելի առաջ գնալով՝ Վարշավայի գագաթաժողովը Վրաստանի համար ուղի հարթեց իրեն դիրքավորելու որպես տարածաշրջանային այլ համագործակցությունները դյուրացնելուն ուղղված որոշակի հարթակ՝ օրինակ, Հայաստանին և Ադրբեջանին հնարավորություն ընձեռելով ՆԱՏՕ-ի հետ իրենց փոխազդեցություններն աշխատանքային ռեժիմի մեջ դնել արդեն իսկ գործարկված հնարավորությունների շնորհիվ:

Մինչ օրս Դաշինքի կողմից Վրաստանի համար հավանության արժանացած ամենաարժեքավոր մեխանիզմը ՆԱՏՕ-Վրաստան Հիմնական փաթեթն (Substantial NATO-Georgia Package (SNGP)) է՝ բազմատեսակ աշխատանքային գործիքակազմը, որը միտված է ուժեղացնելու Վրաստանի պաշտպանական կարողություններն ու խթանելու ՆԱՏՕ-ի անդամների հետ նրա փոխգործակցությունը: Ուսումնական վարժանքների ու ուսուցանման, ինչպես նաև խորհրդատվության և կապերի միջոցով այդ նպատակներին հասնելու համար Դաշինքը ծրագրավորել և 2015թ. օգոստոսին Քրթսանիսիի ռազմաբազայում գործարկել է ՆԱՏՕ-Վրաստան Համատեղ վարժանքների և գնահատման կենտրոնը (NATO-Georgia Joint Training and Evaluation Center (JTEC))՝ որպես ՆԱՏՕ-Վրաստան Հիմնական փաթեթի առանցքային տարր:

Բացի այդ Պաշտպանական կարողությունների նախաձեռնության (Defence Capacity Building Initiative) ձևաչափը վերջերս բացված Պաշտպանական հանրակարգերի զարգացման դպրոցի (Defence Institution Building School (DIBS)) հետ համատեղ հանդիսանում է ՆԱՏՕ-ի՝ Վրաստանի պաշտպանունակությանն ուղղված շոշափելի աջակցության հիմնաքարը: Եվ, որ ամենակարևորն է, վրացական ստորաբաժանումները Դաշինքի ընդհանուր անվտանգության մարտահրավերների շրջանակում գնալով ավելի շատ են ներգրավվում ՆԱՏՕ-ի Արագ արձագանքման ուժերի (NATO Response Force) կազմում, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորված ինը վարժանքները, որոնց վրացական զորքերն ամեն տարի մասնակցում են:

ՆԱՏՕ/ԱՄՆ զորավարժությունների հետ կապված՝ Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ ընդունված կոմյունիկեի 101-րդ կետը վերահաստատեց, որ Դաշինքն «այլ գործընկերների ընդլայնված հնարավորություններ առաջարկելու հարցը պատրաստ է դիտարկել այնքանով, որքանով նրանց ներդրումներն ու շահերն են երաշխավորում»:

Տարբեր տարածաշրջաններում ՆԱՏՕ-ի գործընկերների միջև տարածաշրջանային համագործակցության և հավաքական անվտանգության կառուցումը մշտապես առաջնային նշանակություն է ունեցել Դաշինքի համար: Այս առումով ընդլայնված տարածաշրջանում ռազմական և քաղաքական նոր միտումները հավանաբար Դաշինքին կխթանեն՝ աջակցելու Վրաստանի հետ ամուր պաշտպանական կապեր հաստատելու Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը: Մեկ այլ փաստարկ, որը պաշտպանության ոլորտում Վրաստանի համար գրավիչ է դարձնում Հայաստանի հետ համագործակցությունը, մի կողմից՝ վերջինիս Ռուսաստանի նետած մարտահրավերը մեղմելու նրա մտադրությունն է ՝ դյուրին դարձնելով Հայաստանի և Արևմուտքի միջև ինտեգրման վերսկսումը:

Միևնույն ժամանակ, ներկայումս Թբիլիսին պաշտպանության ոլորտում եռակողմ ձևաչափով հարաբերություններ է զարգացնում Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ հիմնվելով Տրապիզոնի 2010թ. Հռչակագրի վրա: Այնուամենայնիվ, իր պաշտպանության քաղաքականության մեջ այս ձեռքբերումը փոխլրացնելու համար Թբիլիսին կնախընտրեր հավասարակշռել վրացական քաղաքականության վրա թուրք-ադրբեջանական տանդեմի աճող ազդեցությունը՝ վերախթանելով համագործակցությունը Հայաստանի հետ:

Չնայած Վրաստանն ու Հայաստանն արդյունավետ կերպով զարգացնում են իրենց տնտեսական և մարդկային հարաբերությունները՝ 2016թ. տարեսկզբին Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Թինաթին Խիդաշելին պարզաբանեց, որ Վրաստանը և Հայաստանը զուրկ են ռազմավարական կապերից՝ անվտանգության վերաբերյալ իրենց ամբողջովին տարբեր հայացքների պատճառով:

Հայաստան-Վրաստան հարաբերությունները բնութագրվել են որպես «ավանդական», ինչը դիվանագիտական մեկնաբանությամբ հաճախ նշանակում է տարբեր ոլորտներում թերի և ոչ լիարժեք համագործակցություն: Մյուս կողմից, Վարշավայի գագաթաժողովից առաջ Թինաթին Խիդաշելին 2016թ. մայիսին իր ադրբեջանցի գործընկերոջ հետ պաշտոնական հանդիպման ժամանակ Ադրբեջանին հրավիրեց մասնակցելու Ազնիվ գործընկեր անվամբ ՆԱՏՕ-ի հաջորդ բազմազգ վարժանքներին, որոնք պլանավորված են 2017թ.: Համանմանորեն հաղորդվել է, որ Վրաստանը և Ադրբեջանը խորհրդակցություններ կսկսեն, որոնց նպատակը մինչև 2016թ. տարեվերջ ընդհանուր շահերի ու մեխանիզմների բացահայտումն է՝ էներգետիկ հաղորդակցությունների և ենթակառուցվածքների ապահովման բնագավառում համագործակցելու նպատակով:

Ի հակառակ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և անդամ չհանդիսացող Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունների դինամիկայի՝ Վրաստանը զգուշավորություն ցուցաբերեց անվտանգության և պաշտպանության համատեքստում Հայաստանի հետ համագործակցելու հարցում: ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև մրցակցության աճը կշարունակի սաստկացնել հայ-վրացական քաղաքական հարաբերությունների պրկվածությունը, եթե հետագա բարդացումները կանխող և վստահելի համագործակցության ուղի ծնող որոշակի քայլեր  չձեռնարկվեն:

Զարմանալի չէ, որ Հայաստանին և Վրաստանին պաշտպանության ոլորտում խոր հարաբերություններից հետ պահող հիմնական խոչընդոտը Հայաստանի անդամակցությունն է Ռուսաստանի կողմից ղեկավարվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Այդուհանդերձ, Հայաստանը ՀԱՊԿ միակ երկիրն է, որին հաջողվել է կայուն և կառուցվածքային հարաբերություն զարգացնել ՆԱՏՕ-ի հետ: Հայաստանը ներգրավվել է  ՆԱՏՕ-ի Համագործակցություն հանուն խաղաղության (PfP) ծրագրի շրջանակում և 2004թ. սկսած իրականացրել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (IPAP) չորս փուլերը: Սակայն 2008թ. ռուս-վրացական հակամարտությունից հետո Երևանը և Թբիլիսին պաշտոնապես բևեռացան իրենց ազգային սպառնալիքները քննելու և ճանաչելու հարցում, ինչը կարող էր խթանել երկու ժողովուրդների միջև անվտանգության բնագավառում խոր համագործակցությունը: Մասնավորապես, մինչ Ռուսաստանը Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սպառնալիքի և վտանգի հիմնական աղբյուրն է, հայկական կողմի տեսանկյունից Մոսկվան դիտարկվում է որպես լիիրավ դաշնակից:

Անկասկած, ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանի վարած քաղաքականության վրա Մոսկվայի աճող ռազմա-քաղաքական ազդեցության հետ մեկտեղ, որպես մեկ ամբողջություն, թվում է, թե այն առանցքային հիմնավորումն է, որի համար էլ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն անորոշ դիրքորոշում են որդեգրում Հայաստանի հետ անվտանգության ամուր հարաբերություններ հետապնդելու հարցում: Դաշնակիցներից շատերի, ներառյալ Վրաստանի և Ուկրաինայի աչքերով, ռազմավարական հարաբերությունների տեսանկյունից Հայաստանը որոշակիորեն անվստահելի է դիտարկվում՝ այն տրամաբանական մտահոգությամբ, որ Ռուսաստանը Հայաստանի քաղաքականությանը միջամտելու պոտենցիալ հնարավորություն ունի:

Թե ինչու է Թբիլիսին անվստահ, որոշ իմաստով նաև՝ չտրամադրված ՆԱՏՕ-ի կողմից Վրաստանում իրականացվող նախաձեռնությունների շրջանակներում Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցելու հարցում, պատճառը տարածաշրջանում պուտինյան վարչակազմի ծրագրերի նկատմամբ Հայաստանի իշխանությունների ենթակայական դիրքորոշումն է: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև արտգործնախարարը և պաշտպանության նախարարը մասնակցեցին ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովներին և վստահեցրինոր Հայաստանը հանձնառու է Աֆղանստանի «Վճռական աջակցությանը» նպաստելու հարցում: Սակայն Մոսկվայի պարտադրողական դիվանագիտության և Հայաստանի արտաքին քաղաքականության լիակատար խառնաշփոթի միջև ամրապնդվող սիներգիան վերջինիս դարձրել են նպատակազուրկ՝ իր հիմնական ազգային շահերը սպասարկելու առումով, հարաճուն կերպով պետությանը խոցելի դարձնելով Ռուսաստանի հետ հարաբերություններում:

Մեկ այլ անբարենպաստ գործոն կա, որը խոչընդոտում է ՆԱՏՕ-ի հովանու ներքո հայ-վրացական ռազմավարական ներգրավվածությանը: Դա Հայաստանում իր ռազմական կարողությունները բարելավելու Կրեմլի հետևողական ջանքերն է՝ ամրապնդելով և խրամապատելով իր ռազմավարական ներկայությունն այնտեղ: Դրա ապացույցը հայ-ռուսական միացյալ հակաօդային պաշտպանության համակարգը և ցամաքային զորամիավորումներն են, որոնք ունակ են վատթարացնել ՆԱՏՕ-ի և Վրաստանի հետ Հայաստանի գրեթե «պաղած» կապերը՝ չնշելով, որ այն կարող է սրել քաղաքական իրավիճակը Հայաստանի շուրջ: Հայաստանի վերաբերյալ ռուսական դիպաշարն ընթացքի մեջ է դեպի ընտրված թիրախները՝ սահմանափակել, իսկ այնուհետև երկարաժամկետ պարալիզացնել Հայաստանի պաշտպանության նախարարության՝ ինքնուրույնաբար քաղաքականություն վարելու ունակությունները և երկիրը տանել Արևմուտքի հետ ռազմաքաղաքական առճակատման: Նաև արծարծվում է

 

, որ ընթացքի մեջ է միացյալ հայ-ռուսական ցամաքային զորքերի կազմավորումը՝ չհիշատակելով Հայաստանի նախաձեռնող ներգրավվածությունը ՀԱՊԿ գործողություններում: Դրա միջոցով Մոսկվան Հայաստանի պաշտպանության նախարարությունը ղեկավարելու գործում ձեռք կբերի հավելյալ գործիքներ՝ թե՛ խանգարելով նրա կողմից անկախ քաղաքականություն վարելուն և թե՛ Հայաստանին ներքաշելով Արևմուտքի հետ իր ռազմաքաղաքական առճակատման մեջ:

 

Երևանը և Թբիլիսին երբեմն համագործակցել են ռազմական կրթության ոլորտում, իսկ փոքրաթիվ հայ զինվորականներ պարբերաբար շարունակել են այցելել Վրաստանի ուսումնամարզական հաստատություններ: Նման քայլերը, այնուամենայնիվ, գրեթե որևէ կապ չունեն Վրաստանում ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների հետ՝ հաշվի չառնելով այն փաստը, որ և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի պաշտպանության նախարարությունները պարբերաբար միմյանց հյուրընկալում են պաշտոնական այցերի շրջանակում: Պետություններն ամեն տարի սահմանում են պաշտպանության ոլորտում թիմային աշխատանքի կարգավորումները, սակայն արդյունքները բավականին համեստ և իներտ են: Այդուհանդերձ, սա կարող է հող նախապատրաստել ապագայում անվտանգության ընդհանուր օրակարգի հայեցակարգման համար:

Զարմանալի չէ, որ Հայաստանի օրենսդրության մեծ մասը պատճենվել է սովետական ժամանակաշրջանի և ռուսական անալոգային փաստաթղթերից, որոնք ժամանակակից մարտահրավերներին դիմակայելիս արդեն ապացուցել են իրենց հնացած և ոչ համահունչ լինելը: Հետևաբար, առավել շատ հայ բարձր և միջին պաշտոնյաներն են արևմտյան չափանիշների ձգտում՝ ի վնաս ՀԱՊԿ և ռուսական զինված ուժերի շրջանակի: Դրանից բացի այս երկընտրանքի քաղաքական դիտանկյան առումով 2016թ. ապրիլին` Ադրբեջանի հետ լարվածության աճի նոր ալիքի շեմին, և որ ավելի կարևոր է, դրանից հետո Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ կապված սաստկացող անվստահության փորձություն անցավ: Փաստացի Երևանի 5 դաշնակիցներն անտեսել են Հայաստանի ազգային շահերը կամ բացահայտ գործել են դրանց դեմ: Այս իրականությունն իր հերթին միայն կարևորել է ՆԱՏՕ-ամետ տրամադրությունները և զինված ուժերի միջև հայ-վրացական թիմային աշխատանքին սատարումը:

Ռազմական և անվտանգության ոլորտներում, հատկապես՝ ռազմաքաղաքական նախագծման հարցում ՆԱՏՕ-ի չափանիշների և խորհրդային/ռուսական շրջանակի համագոյակցությունն առաջացրել է համակարգային անհամադրություններ, և, հետևաբար,  խոչընդոտել Հայաստանում բարեփոխումները: Այս խնդիրը զուգորդվել է որոշումների կայացման անչափ բյուրոկրատական գործընթացով, ինչը բնորոշ է շատ ավտորիտար երկրների: Հետևաբար, ՆԱՏՕ-ի հետ գործընկերության հավելյալ շրջանակներում ներգրավման միջոցով ինտեգրացիայի վերսկսումը կարևոր է Հայաստանի անվտանգության և պաշտպանական կարողությունների զարգացման համար:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ

Նախ, որպեսզի չեզոքացվեն Հարավային Կովկասում Ռուսաստանի ուժերի հետևողական կենտրոնացումից բխող հնարավոր վտանգներն ու անվստահությունը, Երևանը և Թբիլիսին պետք է համաձայնության գան երկկողմանիորեն չեզոք դիրքորոշում որդեգրելու հարցում, եթե նրանցից մեկնումեկը բացահայտ կամ անուղղակի հակամարտության մեջ ներքաշվի երրրոդ կողմի հետ: Այդպիսի համաձայնությունը չափազանց կարևոր է, քանզի այն կարող է հիմք հանդիսանալ հետագա ռազմավարական մերձեցման համար: Ամեն ինչից զատ նման համաձայնությունը պետք է ներառի այնպիսի հավաստիացնող տարրեր, որոնք երկու պետություններին էլ պարտավորեցնում են զերծ մնալ այնպիսի գործողություններից, որպիսիք ունակ են ազդել միմյանց անվտանգության և պաշտպանության վրա: Այս պարտավորությունը կփարատի այն շահարկումը, թե Հայաստանն անդառնալիորեն գործիք է դարձել Ռուսաստանի հակաարևմտյան ռազմավարութուններում և կխափանի թե՛ Հայաստանի և թե՛ Վրաստանի վրա ճնշում գործադրելու ռուսական որոշ պլաններ:

Նրանց՝ միասին գործակցելու հնարավորությունների շրջանակն ընդլայնելու երկրորդ քայլը հայ-վրացական Օպերատիվ կենտրոնի (the Armenia – Georgia Operative Centre) հիմնադրումն է, որը նախագծվել է ընդհանուր սպառնալիքների և շահերի ոլորտները բացահայտելու ու գնահատելու նպատակով: Նախ և առաջ, այդ Կենտրոնի առանցքային խնդիրը պետք է լինի Ընդհանուր սպառնալիքների հայեցակարգի համատեղ մշակումը: Այն մեկ քայլ առաջ կլինի Վրաստանի տարածքում Դաշինքի կողմից նախատեսված գործողություններին Հայաստանի հետագա մասնակցության հարցում:

Համագործակցության հաջորդ փուլում համատեղ գործողություններ իրականացնելու  նպատակով Վրաստանի, ՆԱՏՕ-ի գործընկերների և Հայաստանի զորամիավորումների փոխգործակցությունը հեշտացնելու համար անհրաժեշտ են կապի միացյալ կենտրոն և համապատասխան ենթակառուցվածքներ: Այդ հենակետերը խելամիտ է տեղակայել  նախկին 62-րդ ռուսական ռազմաբազայի մշտական դիսլոկացիայի վայրում՝ Սամցխե-Ջավախքի մարզի Ախալքալաք քաղաքի մոտ: Չնայած 2004-2007թթ. ռազամաբազան դուրս էր բերվել Վրաստանից՝ նրա ողջ ենթակառուցվածքը, թեև հնացած, սակայն մինչ այժմ պահպանվում է: Մեծամասամբ էթնիկ հայերով բնակեցված վրացական այս մարզը երկար ժամանակ սարսափեցման գործիք է եղել Մոսկվայի ձեռքում պոտենցիալ «անջատողական» թեժ կետ Թբիլիսիի դեմ: Այդպիսով, հայ-վրացական համատեղ ակտիվների ի հայտ գալը, որպես SNGP-ի մաս, կմեղմի տեղի հայ բնակչության զգացմունքները որպես հիբրիդային պատերազմի տարր Թբիլիսիի դեմ օգտագործելու Ռուսաստանի պոտենցիալ նպատակը:

Ընդհանուր առմամբ, Երևանի և Թբիլիսիի կողմից ընդունվելիք վերոնշյալ հիմնարար փաստաթղթերը կարող են դառնալ Հայաստանի և Վրաստանի թե՛ քաղաքական և թե՛ ռազմական մերձեցումը կարգավորող առանցքային հենասյուներ՝ լուրջ առաջընթաց նշանավորելով երկու ազգերի ռազմավարություններում: Ամեն ինչից զատ այս քայլերը Հայաստանի համար դեպի զանազան բազմազգ վարժանքներ և ուսումնամարզական հաստատություններ մուտք կապահովեն:

ՆԱՏՕ-ի վճռական աջակցության հետ մեկտեղ կողմերի տնօրինած միջոցները պետք է կիրառվեն՝ վստահեցնելու համար, որ երկկողմ գործընկերության ու անվտանգության բարելավմանը կոչված նման հաստատությունների գործունեությունը պաշտպանված է տարածաշրջանային անհանգստություն պատճառողների ներգործությունից/ ազդեցությունից:

Կասկած չի կարող լինել, որ արևմտյան ինտեգրման գործընթացում տեղի ունեցած խզումը Վրաստանի հետ հաստատվելիք խելամիտ տարբերակի միջոցով շտկելու Երևանի ջանքերին ի պատասխան Մոսկվան կփորձի խափանել դեպի արևմուտք շարժվելու Հայաստանի փորձերը: Այնուամենայնիվ, ընտրությունը Հայաստանի իշխանություններինն է՝ ցույց տալ Մոսկվային, որ Վրաստանի հետ անվտանգության ոլորտում համագործակցությունը չի հետապնդում Ռուսաստանի շահերի հաշվին Հյուսիս-Ատլանտյան Դաշինքի ազդեցության ոլորտի ընդլայնման նպատակ, եթե անգամ այն ենթադրում է անվտանգության կայուն փոխգործակցություն Թբիլիսիի և Երևանի միջև: Ընդհակառակը, ի նկատի առնելով այսպիսի նախաձեռնությունների թափանցիկությունը՝ Վրաստանի հետ Հայաստանի և Ադրբեջանի ներգրավվածությունն անվտանգության, վարժանքների և պաշտպանության պլանավորման հարցերում, կպահպանի տարածաշրջանի կայունությունն ու կանխատեսելիությունը:

Փաստացի, Հայաստանի ներկայիս դժվարությունը չպետք է դիտարկվի որպես տևական մի բան: Այդպիսով, ինչքան ժամանակ Ռուսաստանը կդիմագրավի հարևանության նկատմամբ իր ռազմատենչ նկրտումները զսպող ՆԱՏՕ-ի համաձայնեցված և կարծր դիրքորոշմանը, այնքան Հայաստանը քաղաքականության, տնտեսության և անվտանգության ոլորտներում իր մարտահրավերները հաղթահարելու հնարավորություններ կունենա:

 

Զելենսկին հայտնել է Թրամփի հետ «հիանալի» զրույցի մասին. «Մենք գաղափարներ ունենք, թե ինչպես մոտեցնել խաղաղությունը»Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանՊարսից ծոցի երկրների հետ բազմաթիվ հարցեր ու թյուրըմբռնումներ լուծման ճանապարհին են. Իրանի նախագահԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն ու «Volkwagen»-ըՊուտինը հեռախոսով շնորհավորել է Թրամփին 80-ամյակի առթիվ«Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքը շարունակվում էԳիտնականները մշակել են գել դեղերն ուղիղ կերակրափող հասցնելու համար «Մեր ձայները գողացվել ա, մի ընտրատեղամասում 800-ից ավելի տարբերություն է եղել». Նառա ԳևորգյանՕմանի ափերի մոտ խորտակվել է հնդկական Virat 1 նավըԻսպանիայում ընթացքի ժամանակ շրջվել է զբոսաշրջային ատրակցիոն-գնացքը․ 17 մարդ վնասվածքներ է ստացելԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջովԾառուկյանը Ֆերգյուսոնին հաղթելուց հետո խոսել է առաջիկա մենամարտի մասին Այսօր առավոտյան Բեյրութի վրա հարձակումը չպետք է տեղի ունենար. Թրամփը՝ Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակման մասինՀաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի Վերջին երեք տարում Արևմտյան ափում զոհվել է 1 244 պաղեստինցի, այդ թվում՝ 268 երեխա. OxfamԻսպանիայում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել․ կրակը ընդգրկել է շուրջ 330 հեկտար, բնակիչները տարհանվել ենՄենք կաշառք տալու կարիքը չենք ունեցել. վիրավորում են հարյուր հազարավոր քաղաքացիների. Գոհար ՄելոյանՔանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա. ՆեթանյահուԱնտարկտիդան կորցնում է ձմեռային սառույցըԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանըՔանի դեռ այս պայքարը չունի արդարացի լուծում, պայքարը շարունակվելու է. Մամիկոն ԱսլանյանԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում Բացահայտվել է Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի հուշարձաններից ոսկեգույն տառերը պոկելով վնաuելու դեպքը․ 41-ամյա տղամարդը ձերբակալվել էԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցԲՀԿ-ն մնալու է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Նիկոլ, դու ես կակա ասելու ազատությանը. Սուրեն ՍուրենյանցՖոն դեր Լայենը կարող էր բարեփոխում նախաձեռնել Կալասի հետ ունեցած հակամարտnւթյան պատճառով. EuronewsԳեղարքունիքում բшխվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ կա 5 վիրшվոր Կան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանՀորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ ՌոդրիԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Մարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըՀերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանՍկանդալ, թե՞ տեխնիկական խոտան. ԱԱ-2026-ի առաջին 11-մետրանոցը նշանակվել է VAR-ի անսարքության պայմաններում Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը. ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Բողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Ե՞րբ կբարձրանա ջերմաստիճանը․ Սուրենյանը մանրամասներ է հայտնել ԵՄ-ն պատրաստ է մինչև վերջ աջակցել Ուկրաինային՝ նույնիսկ սեփական շահերի հաշվին. Սլովակիայի վարչապետ Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել էլ ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը՝ Թրամփին ծննդյան առթիվ շնորհավորական ուղերձում Հայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատ