«Ժամանակ». Վովա Գասպարյանի «միլիոնչիկ» փեսան ԱՄՆ-ում երկրորդ առանձնատունն է գնել
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը ԱՄՆ-ում այս տարվա մայիսին երրորդ զավակն ունենալուն զուգահեռ ձեռք է բերել երկրորդ առանձնատունը:
Մեր ձեռքի տակ գտնվող փաստաթղթերից հայտնի է դառնում, որ այս տարվա հունիսին ԱԺ պատգամավորը բնակարան (կոնդո) է ձեռք բերել 475 հազար ԱՄՆ դոլարով՝ ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Վալի Վիլեջ քաղաքում, որից 200 հազարը վճարել է կանխիկ:
Ի դեպ, սա Արթուր Գեւորգյանի միակ առանձնատունը չէ ԱՄՆ-ում: Անցած տարի նմանատիպ մի առանձնատուն Գեւորգյանը գնել է Գլենդելում՝ 520 հազար դոլար արժողությամբ, նույնպես վճարելով 200 հազար կանխավճար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



