Սմարթֆոնը վտանգավոր է հղիների համար
ԼԱՅՖԲջջային հեռախոսների մշտական օգտագործումը կարող է վնասել ներարգանդային վիճակում գտնվող պտղին, պնդում են ամերիկացի գիտնականները: Կալիֆորնիայի համալսարանի մասնագետները մի քանի տարի շարունակ ուսումնասիրում էին հղի կանանց, վերահսկում նրանց ու պտղի վիճակը: Մնացյալ գործոնների կողքին գիտնականները նշում էին նաև այդ կանանց՝ սմարթֆոններից օգտվելու հաճախականությունը: Հետազոտության արդյունքում պարզվեց, որ սմարթֆոնների մշտական օգտագործումը ապագայում հանգեցնում էր այդ երեխաների մոտ հոգեբանական և էմոցիոնալ շեղումների:
Նշենք, որ ավելի վաղ գիտնականները հետազոտություններ էին իրականացրել երեխաների վրա սմարթֆոնների ազդեցությունը պարզելու համար և գտել էին, որ ննջասենյակում դրանց մշտական օգտագործումը խանգարում է լիարժեք քնել: Իսկ քնի պակասը ամենավատ կերպով է անդրադառնում երեխաների առողջության և վարքի վրա:



