Արամ Ա-ն հանդիպել է Լիբանանի նորընտիր նախագահ Միշել Աունի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա Վեհափառը նոյեմբերի 4-ին այցելել է Լիբանանի նախագահական Պաապտայի նստավայր և հանդիպում ունեցել երկրի նորընտիր նախագահ Միշել Աունի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Անթիլիասի կաթողիկոսարանի մամլո դիվանից, հանդիպման ընթացքում Արամ Ա-ն կաթողիկոսության, թեմերի, Լիբանանի հայկական ժողովական կառույցների ու անձամբ իր անունից ջերմորեն շնորհավորել է Միշել Աունին Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով` մաղթելով, որ նրա ընտրությամբ Լիբանանի ժամանակակից պատմության մեջ նոր էջ բացվի, որը կնշանավորվի ներքին միասնականությամբ ու տնտեսական զարգացմամբ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Մերձավոր Արևելքում քրիստոնեական համայնքների առջև ծառացած մարտահրավերներին ու քրիստոնեական ներկայության ամրապնդման հարցերին: Նախագահ Աունը և Վեհափառը Հայրապետը շեշտել լիբանանյան սփյուռքը վերակազմակերպելու և Լիբանանի զորակցությանը նոր մղում տալու հրամայականը: Հանդիպմանը ներկա էին նաև Լիբանանի Հայոց թեմի առաջնորդ Շահե եպիսկոպոս Փանոսյանը և Մայր Տաճարի լուսարարապետ Նորայր եպիսկոպոս Աշըգյանը:



