Մերձավոր Արեւելքում ճգնաժամի կարգավորումն անհնարին Է առանց ՌԴ-ի եւ Իրանի. Սարկոզի
ՔԱՂԱՔԱԿԱՆՄերձավոր Արեւելքում, հատկապես Սիրիայում, ճգնաժամի կարգավորման հասնելն անհնարին Է առանց ՌԴ-ի եւ Իրանի մասնակցության: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը հայտնել Է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ֆրանսիացի «Հանրապետականների» շրջանում փրայմերիզներից առաջ կայացած բանավեճի ընթացքում:
«Նրանք, ովքեր ցանկանում են Մերձավոր Արեւելքում կարգավորման հասնել՝ գործընթացում չներգրավելով Ռուսաստանին եւ Իրանին, պարզապես ոչինչ չեն հասկանում միջազգային քաղաքականությունից,- հայտարարել Է Սարկոզին:- Մեզ անհրաժեշտ Է երկխոսություն վարել Մոսկվայի, Թեհրանի, բայց նաեւ Սաուդյան Արաբիայի հետ: Արանց դրա ոչ մի արդյունք չի լինի»:
Միաժամանակ նա ափսոսանք Է հայտնել այն բանի կապակցությամբ, որ «Ֆրանսիայի ներկայիս ղեկավարությունը չափազանց մոտեցել Է Մերձավոր Արեւելքի սուննիական ռեժիմների հետ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



