Լոնդոնում կայացել Է «Բոբ անունով փողոցային կատուն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կայացել Է «Բոբ անունով փողոցային կատուն» (A Street Cat Named Bob) ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որը դարձել Է լոնդոնցի փողոցային երաժիշտ եւ գրող Ջեյմս Բոուենի համանուն գրքի Էկրանավորումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կինոնկարի ցուցադրությանը մայրաքաղաքի Մեյֆեյրի կենտրոնական շրջանի Curzon cinema կինոթատրոն Էր ժամանել Քեմբրիջի դքսուհի Քեյթը: Երկար սպիտակ զգեստով անցնելով կարմիր ուղեգորգի վրայով՝ Քեյթը մոտեցել Է գլխավոր դերակատարին, որը խաղացել Է ինքն իրեն, Բոբ կատվին: Նա շփվել Է նրա տիրոջ՝ Ջեյմս Բոուենի հետ, շոյել փափկամազ դերասանին, որն իրենից գոհ պառկած Էր կարմիր բարձիկի վրա:
Բրիտանացի դերասան Լյուկ Թրեդեվեյը, որը խաղացել Է Բոուենի դերը, ասել Է, որ նկարահանումների ընթացքում ինքը նորովի Է ընկալել անօթեւան մարդկանց աշխարհը, որոնք գիշերում են Լոնդոնի փողոցներում: «Դա իրոք բացեց աչքերս: Ձեզնից շատ ժամանակ չի պահանջվի բարեւելու մարդուն, նույնիսկ եթե դուք ողորմության համար բավականաչափ փող չունեք: Նրանց եւ ձեզ հիշեցրեք, որ մենք պարզապես մարդիկ ենք»,- նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



