Երևան, 01.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ ոստիկանության պարզաբանումը «Պրիմիտիվ գողություն ոստիկանությունում» նյութի վերաբերյալ

ԲԼՈԳ

Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակած «Պրիմիտիվ գողություն» ոստիկանությունում» վերտառությամբ պրիմիտիվ անհեթեթության մասին

Հրապարակման համաձայն՝ ՀՀ ոստիկանությունը նոյեմբերի 5-11-ը Մոսկվայով Երևանից Դուբայ, այնուհետև Դուբայից Երևան մեկ անձի տոմսերի համար վճարել է 476.000 դրամ կամ մոտ 900 եվրո: Տոմսը էկոնոմ դասի է և գնվել է հայտնի «Սպուտնիկ» գործակալությունից:
Մինչդեռ, ըստ թերթի, «Քաթար» ավիաընկերությունից կարելի էր Երևան-Դուբայ-Երևան տոմսը գնել ընդամենը 250 եվրոյով կամ 130.000 դրամով: Բայց ոստիկանության գնման ակտում այս երթուղին այնպես է ներկայացված, որ թվում էր, թե դրանք առանձին թռիչքներ են:
Թերթի «ուսումնասիրությունները» ցույց են տվել, որ անգամ այս պարագայում հնարավոր է այդ թռիչքը գրեթե կրկնակի ցածր գնով կազմակերպել: Ոստիկանությունը Երևան-Մոսկվա-Երևան տոմսը ձեռք է բերել 181 կամ 168 հազար դրամով, այն դեպքում, երբ այդ չվերթի մեկ տոմսն արժե կրկնակի էժան՝ մոտ 150 եվրո կամ 80.000 դրամ:
Թերթն ամփոփում է «հայտնագործությամբ», թե «Սպուտնիկ» ավիաընկերությունը պատկանում է ԱԱԾ նախկին պաշտոնյայի, և եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ ոստիկանության գնումները հիմնականում այնտեղից են կատարվում:
«ՀԺ»-ի «ուսումնասիրությունները» որևէ քննության չեն դիմանում:
Իրողությունը հետևյալն է:

 

ՀՀ ոստիկանության պետի 30.09.2016 թ. հրամանով՝ 2016 թ. նոյեմբերի 7-ից 10-ը Բալիում (Ինդոնեզիա) կայանալիք Ինտերպոլի Գխավոր ասամբլեայի 85-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետը նոյեմբերի 5-ից 11-ը ներառյալ գործուղվել է Ինդոնեզիա (ք. Բալի):
Նման դեպքերում հրավիրող կողմի հետ, որպես կանոն, համաձայնեցված կարգով (ուղեկցումներ` դիմավորել, ճանապարհել և այլն) սահմանված է ձեռք բերվող ծառայության, տվյալ դեպքում՝ ավիատոմսերի ձեռքբերման հետևյալ նկարագիրը` տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցը.
- Մեկնումը` 05.11.2016թ.-ին, թռիչքի ժամը` 18.35-ին, Երևան-Մոսկվա /Դոմոդեդովո/ օդանավակայան, 05.11.2016թ. թռիչքի ժամը 23.55-ին Մոսկվա /Դոմոդեդովո/ օդանավակայան, 06.11.2016թ. թռիչքի ժամը 08.55-ին Դուբայ-Դենբարասի օդանավակայան 1 անձի համար, կարգը` էկոնոմ:
- Ժամանումը ` 11.11.2016 թ. թռիչքի ժամը 00.05-ին Դենբասար-Դուբայ, 11.11.2016թ. թռիչքի ժամը 11.55-ին Դուբայ-Երևան օդանավակայան` 1 անձի համար, կարգը` էկոնոմ:
Տվյալ, ինչպես նաև ավիատոմսերի ձեռք բերման մյուս բոլոր դեպքերում, ոստիկանությունը գնումները կատարում է բացառապես էլեկտրոնային եղանակով «ARMEPS» համակարգի միջոցով: Տվյալ էլեկտրոնային մրցույթին մասնակցել են 2 օպերատոր՝ «Տրինիդատ» ՍՊԸ-ն` 700000 դրամ գնով և «Սպուտնիկ» ՍՊԸ-ն` 476000 դրամ գնով, որն էլ 10.10.2016 թ. ճանաչվել է հաղթող, և պայմանագիրը կնքվել է 11.10.2016 թ.-ին:
Այսպիսով՝ «ՀԺ» հարապարակած ավիատոմսի գինը վերագրվում է ոչ թե Երևան-Դուբայ, այլ Ինդոնեզիայի Բալի քաղաք չվերթին: Էլեկտրոնային մրցույթներով մասնակցի (հաղթողի) ընտրության հարցում պետական մարմինների պաշտոնատար անձանց ազդեցությունը հավասարեցված է 0-ի, և դա գիտեն բոլոր նրանք, ովքեր աշխատում են պետական գնումների վերը նշված համակարգով: 
Ինչ վերաբերվում է «Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ ոստիկանության գնումները հիմնականում այնտեղից («Սպուտնիկ» ՍՊԻ-ից) են կատարվում» բառակապակցությանը, ապա ներկայացնենք ընթացիկ տարվա սկզբից առ այսօր ձեռք բերված ավիատոմսերի օպերատորների անվանումները. «Տրինիդատ» ՍՊԸ` 21 պայմանագիր, «Ավիատուր Գրուպ»` 18 պայմանագիր, «Սպուտնիկ»` 13 պայմանագիր, «Արմենիա թրավել»` 4 պայմանագիր և 1-ական` «Իմպերիա թրավել» և «Վիզա կոնկորդ» :
Բոլոր նրանց, ովքեր իրականում մտահոգ են պետական միջոցները խնայողաբար և օրինական օգտագործելու հարցերում, խորհուրդ ենք տալիս անհեթեթ վիճակների մեջ հայտնվեուց խուսափելու համար ճշտել ցանկացած տեղեկատվություն ու տվյալ՝ նկատի ունենալով նաև, որ ինչպես սահմանված է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ պատվիրատուն (ցանկացած պետական մարմին) պարտավոր է գնման ընթացակարգի արձանագրության կամ դրա մաս կազմող փաստաթղթի պատճենը (բացառությամբ պետական, ծառայողական գաղտնիք պարունակող գնումների), տրամադրել ցանկացած անձի` վերջինիս կողմից նման պահանջ ստանալուց 5 օրացուցային օրվա ընթացքում:

Ադրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցԱդրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել երեք նավթատար լցանավեր. Reuters Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրшկել է՝ երեք երեխաների ներկայությամբ. կինն ինքնապաշտպանվել է. գյուղապետը մանրամասներ է հայտնել Թուրքիան Ադրբեջան է մատակարարել խոշոր տրամաչափի գնդացիրներ և ատրճանակներ՝ հատուկ նշանակության ուժերի համար Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Հայաստան մտած ու հայ աղջկա կրակած ադրբեջանցու վերաբերյալ 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Սիսիանում զինծառայողի սպանվելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում. ՊՆ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրեզնոյի քաղաքապետին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԱհա թե որն է 39 տարեկանից փոքր տղամարդկանց մահվան հիմնական պատճառըՎերին Անտառայինում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը, որոնցից մեկն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Wuling»-ին, վերջինն էլ բախվել է կայանված «Genesis»-ին Թաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Հայաստանում «Թրամփի երթուղու» պատճառով կարող են հաստատվել ԱՄՆ-ի հետախուզությունն ու մասնավոր ռшզմական ընկերությունները. ՌԴ ԱԽ Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութՆիկոլ Փաշինյանը խոսել է «Նոայի» և Հայաստանում ֆուտբոլի զարգացման մասին Էդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Նախատեսվում են լրացուցիչ օրենսդրական հիմքեր և երաշխիքներ երեխաների պաշտպանության համար Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանԱրտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգարանում փորձել է ոտնձգություն կատարել Միջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա Կոստանյան