Ումա Թուրմանը բացել Է Փարիզի Printemps հանրախանութի՝ Ծննդյան տոների ցուցափեղկերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկացի հռչակավոր դերասանուհի Ումա Թուրմանը բացել Է Ծննդյան տոների ցուցափեղկերը Փարիզի գլխավոր հանրախանութներից մեկում՝ Printemps-ում, որը գտնվում Է Օսմանի ճեմուղիում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հոլիվուդյան կինոաստղը դեռ փակ ցուցափեղկի առջեւի կարմիր ուղեգորգի վրա Է հայտնվել սեւ անթեւ զգեստով: Կարճ ժամանակ կեցվածք ընդունելով լուսանկարիչների առջեւ՝ դերասանուհին թավշե բարձիկի վրայից վերցրել Է մեծ մկրատը եւ կտրել լայն ժապավենը՝ բացելով Ծննդյան տոների տրամադրության ուղին:
«Դե ահա, Ծննդյան տոներն սկսվեցին: Այս ցուցափեղկերը կախարդական են, կարուսելնե՜ր, ամե՜ն ինչ պտտվում Է®»,- իր հիացմունքն Է հայտնել Ումա Թուրմանը մի քանի լրագրողների հետ խանութի հենց գմբեթի տակ կայացած հանդիպմանը:
Պատասխանելով այն հարցին, թե այս տոնն ինչ Է հենց իր համար՝ աստղն առանց մտածելու ասել Է. «Ընտանիք, ուտեստներ եւ կրակ», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



