Նախարարը խոստանում է արդյունավետ պայքար մղել առողջապահության համակարգի խնդիրների դեմ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունում է, որ առողջապահության համակարգում կան խնդիրներ, և խոստանում է արդյունավետ պայքար մղել դրանց դեմ: Ազգային ժողովում ՀՀ 2017 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, պատասխանելով ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հարցին, առողջապահության նախարարն ընդունեց, որ ոլորտում կան խնդիրներ, ինչը որևէ մեկի համար նորություն չէ:
«Դրանց դեմ պայքարում ենք տարբեր մեթոդներով: Ոչ միշտ է, որ հաջողության ենք հասնում, բայց որդեգրում ենք մի մոտեցում, որտեղ թափանցիկությունը պետք է զուգակցի արդյունավետությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նախարարը:
Նախարարը համոզմունք հայտնեց, որ անգամ 2017 թ. պետական բյուջեի միջոցներից առողջապահության ոլորտի հատկացումների նվազման պարագայում հնարավոր է հասնել նրան, որ բուժհաստատությունների վիճակը գոնե երկու անգամ բարելավվի:



