Խոշոր ու շղթայական ավտովթար Դավիթաշենի «Ադորա» ռեստորանի դիմաց. բախվել են 2 «Mercedes»-ն ու «Opel»-ը. կա 7 վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Քիչ առաջ, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դավիթաշեն վարչական շրջանում` Եղվարդի խճուղում, «Ադորա» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են «Opel» մակնիշի 34 FR 516 համարանիշի, «Mercedes» մակնիշի 91 UF 091 համարանիշի և «Mercedes 160A» մակնիշի 30 AV 505 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ փրկարական ջոկատը:
Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել քաղաքացիները: Ժամանել է նաև ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը` բաժանմունքի պետ Պավել Օրդյանի գլխավորությամբ, ով վիրավորներին ուղեկցել է հիվանդանոց:
Շարունակությունը՝ այստեղ:



