ՌԴ ՊՆ-ն հերքել է Սիրիայում ռուսաստանցի զինվորականների մահվան մասին լուրերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ՊՆ-ն հերքել է Սիրիայում Օդատիեզերական ուժերի ուղղաթիռի՝ կրակահերթի տակ հայտնվելու հետեւանքով ռուսաստանցի զինվորականների մահվան մասին լուրերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Սիրիայում հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցչին:
Նրա խոսքով՝ Պալմիրայից 40 կմ հյուսիս-արեւմուտք ընկած բնակավայր հումանիտար օգնություն հասցնելու համար պլանային թռիչք իրականացնելիս ՌԴ ՕԴՈւ ուղղաթիռը հարկադիր վայրէջք է կատարել: «Ուղղաթիռի զննության ժամանակ վայրէջքի վայրում այն ականանետային հարձակման են ենթարկվել գրոհայինների կողմից: Ուղղաթիռը վնասվել է, ինչը թույլ չի տվել անձնակազմին ինքնուրույն վերադառնալ տեղակայման օդանավակայան»,- ասել է կենտրոնի ներկայացուցիչը եւ հավելել, որ անձնակազմը չի տուժել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



