Առնվազն 15 զինծառայողներ են զոհվել Մոսուլում իրականացված պայթյունի հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքյան բանակի առնվազն 15 զինծառայողներ են զոհվել Մոսուլում իրականացված պայթյունի հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Al Jazeera հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ մահապարտ-ահաբեկիչն իրեն պայթեցրել Է Քոքջալի արեւելյան շրջանում, որը նախօրյակին անցել Էր Իրաքի կառավարական ուժերի լիակատար հսկողության ներքո:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից Մոսուլի ազատագրման ցամաքային գործողությունն սկսվել Է հոկտեմբերի 17-ի առավոտյան: Բացի Իրաքի կառավարական ուժերից, դրան մասնակցում են քրդական կազմավորումները, ինչպես նաեւ միջազային հակաահաբեկչական կոալիցիան՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ:
Հոկտեմբերի 31-ին Իրաքի հատուկ նշանակության ուժերը Մոսուլի գրոհն սկսել են արեւելքից, նոյեմբերի 1-ին երկրի բանակի զինծառայողները քաղաք են մտել հյուսիսային ուղղությունից, կառավարական ուժերը շարունակում են առաջ շարժվել դեպի Մոսուլի կենտրոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



