Թերրի. Ռունին Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ֆուտբոլիստն է
ՍՊՈՐՏԼոնդոնի «Չելսիի» ավագ Ջոն Թերրին բարձր է գնահատել «Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունիին, ով նախօրեին գերազանցել էր ազգային ընտրանու կազմում խփված գոլերի քանակի ռեկորդը։ Այժմ Ռունիի ակտիվում Անգլիայի հավաքականի կազմում խփած 50 գոլ կա։
«Ես բախտ եմ ունեցել խաղալու Ուեյնի հետ, և ինձ համար նա լավագույն ֆուտբոլիստն է Անգլիայի պատմության մեջ։ Նա գնդակով այնպիսի բաներ է արել, որ ես մինչ այդ երբեք չէի տեսել։ Նա հաղթող է և թիմի առաջնորդ։ Հպարտանում եմ, որ նա կրում է մեր երկրի հավաքականի ավագի թևկապը։ Նա լեգենդ է»,-գրել է Թերրին իր «Instagram»-ի էջում։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



