Եղեգնաձոր-Հերմոն ավտոճանապարհին պատահարի հետևանքով երկու քաղաքացի հիվանդանոց է տեղափոխվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 9-ին, ժամը 16.59-ին ահազանգ է ստացվել, որ Շատին-Հերմոն ավտոճանապարհին տեղի է ունեցել պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻ նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Եղեգնաձոր-Հերմոն ավտոճանապարհի 22-րդ կմ-ում «ՈւԱԶ-469» մակնիշի 18 SL 335 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահելով (մոտ 10մ) հարակից ձորակը` շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ 1985թ. ծնված Ա. Մ.-ն և 1974թ. ծնված Վ. Ջ.-ն տեղի ուժերով տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի բժշկական կեմտրոն. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենան:



