Հանդիսատեսի հետ միասին ուրախացել ենք, պարել ենք, երգել ենք, տխրել ու թախծել ենք. Լիլիթ Հովհաննիսյանի հարցազրույցը Ստավրոպոլից
ՎԻԴԵՈLife.tert.am-ը գրում է.
Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը վերջին շրջանում զբաղված է համերգային շրջագայությամբ: Նա իր երկրպագուներին ներկայացել է Վլադիկավկազում, Կրասնոդարում, Եկատերինբուրգում, Չելյաբինսկում եւ այլն:
Շրջագայության ընթացքում հարցազրույցներից մեկի ժամանակ, երգչուհին կիսվել է իր տպավորություններով:
«Ես միշտ ասել եմ, որ համերգը կայանում է հանդիսատեսի եւ արտիստի ջանքերով: Մենք հանդիսատեսի հետ միասին ուրախացել ենք, պարել ենք, երգել ենք, ինչու չէ տխրել ու թախծել ենք: Տեղափոխվել ենք մեր ամենասիրելի երկիրը՝ Հայաստան: Նստոտել ենք Արարատի լանջին, միմյանց հետ բարձրացել ենք Արարատի գագաթին: Հրաշալի են անցնում համերգները»,- ասել է Լիլիթը:
Երգչուհին նշել է, որ համերգային շրջագայությանը երկար է պատրաստվել եւ բազում անակնկալներ է մատուցել իր երկրպագուներին:
Մանրամասն տեսանյութում՝



