Վարչապետը ներկայացրել է իր խորհրդականների և օգնականների ստացած դիմումների քանակը
ՔԱՂԱՔԱԿԱՆԿառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բոլոր նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց ստուգել իրենց կայքերը:
«Թեժ գծերն աշխատեցրեք, պատասխանատուներին կոնկրետ նշեք, որովհետև իմ օգնականներն ու խորհրդականներն այս մի քանի օրվա ընթացքում բացի զանգերին պատասխանելուց և հանդիպումներ ունենալուց ոչ մի բան չեն կարողանում անել։ Իրենք իմ աշխատանքային ռեժիմից դուրս են եկել։ Ես ոչ իրենց եմ կարողանում հանձնարարություն տալ, ոչ էլ հանդիպել, խոսել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտարարեց վարչապետը։
Կարեն Կարապետյանը նշեց, որ հոկտեմբերի 27-ից մինչ օրս իր խորհրդականներին ու օգնականներին ստացված զանգերի քանակը եղել է 2 հազար 156, էլէկտրոնային հաղորդագրությունի թիվը՝ 586, հանդիպումների քանակը՝ 100-ից ավելի:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



