27-ամյա վարորդը BMW-ով «Հարսնաքար» ռեստորանի մոտ բախվել է էլեկտրասյանը. նրան և կնոջը տեղափոխել են հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց Երևան քաղաքի Բաշինջաղյան 1-ին փողոցի բնակիչ, 27-ամյա Հրաչյա Հակոբյանը իր վարած BMW մակնիշի 69 GX 696 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Հ. Հակոբյանն ու նրա ուղևորուհին՝ Երևան քաղաքի Բաշինջաղյան 1-ին փողոցի բնակիչ, 23-ամյա Լաուրա Նազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Շարունակությունը՝ այստեղ:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մ...



